1. Պենտհաուս «One Hyde Park»-ումԼոնդոն — 220 մլն դոլար

7 самых роскошных и дорогих домов в мире

Երկհարկանի 6 սենյականոց բնակարանը դեպի Հայդ պարկ տեսարանով, հավանաբար իր չափսերի մեջ աշխարհի ամենաթանկարժեք անշարժ գույքն է: Այսպիսի բնակարանների տերերը անշուշտ մտածում են իրենց անվտանգության մասին, քանի որ նրա բոլոր պատուհանները զրահապատ են:


2. Palace Green 6, Քենսինգթոն Փելես Գարդենս, Լոնդոն — 222 մլն դոլար

7 самых роскошных и дорогих домов в мире

Այս անհավանական շինության սեփականատերը մետալուրգիայի հնդիկ մեծահարուստ Լակշմի Միտտալը՝ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը: Բացի այս տանից գործարարը նույն փողոցի վրա ունի նաև այլ անհավանական թանկարժեք տներ: Այդ փողոցը տեղացիներն անվանում են «Միլիարդերների բուլվար»: 2012թ.-ին տունը աճուրդով վաճառվեց:  


3. Fair Field Estate, Սագապոնակ, Նյու-Յորք նահանգ, ԱՄՆ — 248 մլն դոլար

7 самых роскошных и дорогих домов в мире

Այս հսկայական կալվածքը գտնվում է Ատլանտյան օվկիանոսի ափին, նրա սեփականատերն է Ուոլ Ստրիթի առաջատար ֆինանասիստ Այրա Ռենեն: Կալվածքի տարածքում կան երեք լողավազան, այգի, թանգարան, 5 թենիսի կորտեր, 29 սենյակներ, 39 լողասենյակներ, մարզադահլիճ, ուղղաթիռի հարթակ և նույնիսկ սեփական էլեկտրակայան:


4. Սպիտակ տուն — 320 364 354 մլն դոլար

7 самых роскошных и дорогих домов в мире

Ամերիկյան պետականության մարմնավորումը գտնվում է Վաշինգտոն, Փենսիլվանիա փողոտա, 1600 հասցեով: Անշարժ գույքի «Zillow» գործակալությունն այն գնահատել է 300 մլն դոլար, սակայն դժվար թե ինչ-որ մեկը նախագահի նստավայրը վաճառքի հանի:   


5. La Leopolda, Ֆրանսիական Ռիվյերա— 506 մլն դոլար

7 самых роскошных и дорогих домов в мире

Լազուրյան ափին գտնվող Լեոպոլդա վիլլան համարվում է Եվրոպայի ամենաթանկ անշարժ գույքը, եթե իհարկե հաշվի չառնենք Բուքինգեմյան պալատը, որը դժվար թե որևէ մեկը վառաճքի հանի: Խելահեղ թանկարժեք կառույցը մոտ 20 հետկար տարածք է զբաղեցնում և որոշ տվյալների համաձայն պատկանում է ռուս միլիարդատեր Միխաիլ Պրոխորովին: Սակայն նա կտրականորեն հերքում է այդ լուրերը, այնպես որ ամենայն հավանականությամբ վիլլան դեռ հանդիսանում է նախկին տրոջ այրիի՝ Լիլի Սաֆրայի սեփականությունը:


6. Antilla, Մումբայի, Հնդկաստան — 1 մլրդ դոլար

7 самых роскошных и дорогих домов в мире

Այս յուրահատուկ շինությունը հնդիկ միլիարդատեր Մուկեշ Ամբանիի սեփականությունն է: Տունը կառուցելու համար նա ծախսել է իր կարողության 5%-ը: Տան մեջ կա 168 մեքենաների համար նախատեսված ավտոտնակ, կինոթատրոն, ծաղկանոց, այգի, զվարճանքների կենտրոն, լողավազան, յոգայի դահլիճ և նույնիսկ իրական ձյունով պատված սենյակ: Այս ամենն անընդհատ հսկում են 600 աշխատակիցներ:


7. Բուքինգեմյան պալատ — 1,560 մլրդ դոլար

7 самых роскошных и дорогих домов в мире

Աշխարհի ամենահայտնի շինություններից մեկն էականորեն թանկացել է 1953թ.-ից ի վեր՝ Եղիսաբեթ II թագուհու թագադրումից հետո: Այն ժամանակ պալատն արժեր 17 մլն դոլար: Վիկտորիա թագուհու կառավարման տարիներին այն դարձել էր արքայական ընտանիքի անդամների գլխավոր նստավայրը: Եթե այնպես պատահի, որ պալատը վաճառքի հանեն, ապա նրա ներկայիս արժեքը կդադարի ակտուալ լինել, քանի որ շինությունն իսապես անգին է:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել