Tert.am-ը գրում է.
Եվրամիության կոչը՝ ապահովել Վրաստանում բողոքի ազատությունն առանց ԱՄՆ-ին, Հայաստանին և Մոլդովային ուղղված նույն կոչերի, հնչում է որպես միջամտություն երկրի գործերին՝ իշխանափոխության նպատակով:
Այս մասին Telegram-ի ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Եվրամիությունը կոչ է արել Վրաստանի իշխանություններին ապահովել քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը։
Եվրամիությունը պետք է հետևողական լինի և կոչ անի իշխանություններին, օրինակ՝ ԱՄՆ-ին, Հայաստանին, Մոլդովային՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը։
Հակառակ դեպքում դա կարող է մեկնաբանվել որպես միջամտություն պետության ներքին գործերին՝ նպատակ ունենալով ռեժիմի փոփոխության»,- գրել է նա։
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2024/05/17/zaxarova/4125521
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել