Մայիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հետևել է զինված ուժերում մայիսի 14-ին մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների գործնական փուլի ընթացքին:
Զորավարժության ղեկավար կազմը, առանձին ծառայությունների պետերը նշել են այս անգամ անցկացվող զորախաղերի առանձնահատկությունները, զորատեսակների ներդաշնակումը, ներկայացրել հարձակողական և պաշտպանողական ստորաբաժանումների մտահղացումները:
Պաշտպանության նախարարը ժամանակակից միջոցներով դիտարկել է զորավարժությանը մասնակից ստորաբաժանումների գործողությունները, հետևել ներգրավված հրետանային, հակաօդային պաշտպանության, հատուկ նշանակության, ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի իրականացրած ներդաշնակման ընթացքին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ArmeniaMOD/posts/pfbid0p2miLfNwGo9sVjADkKea5Do9t1w66tGVmijvESBciA2LS86axMGqTZZT2wnqCQYXl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել