Tert.am-ը գրում է.

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողները սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13.50-ին, սպանություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 1966 թ. ծնված Գառնիկ Խոջայանին, տեղեկացնում է ոստիկանության կայքը:

Նա խոստովանել է, որ օգոստոսի 21-ին, ժամը 00.30-ի սահմաններում, իրենց տանը, մոր` 1938 թ. ծնված Փառանձեմ Խոջայանի ներկայությամբ, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է եղբոր` 1970թ. Հարություն Խոջայանի հետ, որի ընթացքում աթոռի կոտրված մասով հարվածներ է հասցրել նրա գլխին։

Հարություն Խոջայանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Դեպքը թաքցնելու նպատակով, նույն օրը, ժամը 22.00-ից 23.00-ն ընկած ժամանակահատվածում, Գառնիկ Խոջայանը եղբոր դիակը թաղել է իրենց տանը կից այգում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել