Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ՄԱԿ-ի ԳԱ նիստին մասնակցելու նպատակով այսօր մեկնել է Նյու Յորք Panorama.am-ը գրում է.

«Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ՄԱԿ-ի ԳԱ նիստին մասնակցելու նպատակով այսօր մեկնել է Նյու Յորք»,-այդ մասին հաղորդում է իրանական «թաբնաք.իռ» կայքը:

Համաձայն հաղորդագրության՝ Իրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպումներ կունենա ԵՄ արտաքին քաղաքական և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգի հետ:

Հիշեցնենք, որ 2011թ.-ին իրանցի ցուցարարների կողմից Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանության վրա կատարված հարձակումից հետո երկու երկրների հարաբերությունները խիստ լարվեցին, որից հետո երկկողմ հարաբերությունները պաշտոնապես իջեցվեցին գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակի: Իսկ վերջերս Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը ԻԻՀ նորընտիր նախագահ Հասան Ռոհանիին հղած նամակում հույս էր հայտնել, որ Իրանի նոր իշխանությունների օրոք Թեհրանի և Լոնդոնի հարաբերությունները կբարելավվեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել