Hraparak.am-ը գրում է.
Լատվիայի արտաքին գործերի նախարարը XCHO ստեղծագործական կեղծանունով հանդես եկող հայազգի երաժիշտ Խաչո Դունամալյանին ներառել է այն անձանց ցուցակում, որի մնալը մերձբալթյան հանրապետությունում անցանկալի է։
Ըստ լատվիական լրատվամիջոցների՝ կատարողին անորոշ ժամկետով արգելվում է մուտք գործել Լատվիայի տարածք։ Համաձայն հանրությանը հասանելի տեղեկատվության՝ մայիսի 25-ի երեկոյան XCHO-ն համերգ էր ծրագրել Ռիգայի Tower գիշերային ակումբում։
Դունամալյանը լատվիական «սև ցուցակի» առաջին մարդն է, որին անձամբ ընդգրկել է Բայբա Բրաժեն։ Այս որոշման պատճառները չեն հաղորդվում։ Հայտնի է, որ XCHO-ն որոշակի ժողովրդականություն է վայելում Ռուսաստանում։
«Հիմք ընդունելով ներգաղթի մասին օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասը՝ ես որոշեցի Խաչո Դունամալյանին ընդգրկել Լատվիայի Հանրապետության համար անցանկալի անձանց ցուցակում՝ սահմանելով Լատվիա մուտքի արգելք անորոշ ժամկետով»,- գրել է Բայբա Բրաժեն X ցանցում։