Lurer.com-ը գրում է.
Նախանշված վերջնաժամկետին մնացել է մեկ օր. Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչներն անհանգստությամբ սպասում են մայիսի 15-ին։
«Նախօրոք մեզ ասվել էր, որ վերջնաժամկետը մայիսի 15-ն է»,- «Փաստինֆո»- ի հետ զրույցում ասաց Կիրանցի բնակչուհի Գոհարը՝ նշելով, որ նախնական հանդիպումներում ասվել էր, որ մինչ մայիսի 15-ը պետք է ավարտեն ականզերծման աշխատանքներն ու սյուների տեղադրումը
«Եկան հասան այն հատվածին, որտեղ դեռևս վիճահարույց ու նյարդայնացնող հարցեր կան ու կանգ առան, բայց սպասում ենք, դեռ չեն եկել»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ Կիրանցի բնակիչները սպասում են , որ չափագրողները կգան ու կսկսեն չափագրել իրենց համագյուղացի Մհեր Սիմոնյանի տան հատվածը, որն, ըստ նախնական տեղեկության, պետք է անցնի Ադրբեջանի հսկողության տակ։
«Գյուղացիները համայնքում սպասում են ու հանգիստ չեն»,- ասաց Գոհարը։
Հիշեցնենք, որ Կիրանցում ընդհատվել են սահմանագծման աշխատանքները՝ առանց որեւէ պաշտոնական պարզաբանման, թեեւ Ոսկեպարի, Բերքաբերի, Բաղանիսի, Կիրանցի հատվածներում կատարվել են հիմնական ականազերծման աշխատանքները։