Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 13։40-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 53-ամյա Վ․ Բ․-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհին, Մրգավան գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդ ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել