Armsport.am-ը գրում է.
«Արարատ-Արմենիան» Հայաստանի գավաթի եզրափակչում մայիսի 12-ին հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթել է «Ուրարտուին» և իր պատմության մեջ առաջին անգամ նվաճել է Հայաստանի գավաթը: Հանդիպումից հետո նորընծա գավաթակիր թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը չի ներկայացել պարգևատրման արարողությանը:
ArmSport-ի տեղեկություններով, Վարդան Մինասյանն ու իր օգնական Արթուր Մկրտչյանը չեն վերցրել իրենց հասանելիք մեդալները ՀՖՖ ղեկավարության հետ առաջացած տարաձայնության պատճառով: Մարզիչներն ավելի ուշ տեխնիկական գոտուց միացել են թիմի ֆուտբոլիստներին՝ մասնակցելով տոնակատարությանը:
Ըստ ArmSport-ի տեղեկությունների՝ ՀՖՖ-ում կարող են կոշտ արձագանքել այս միջադեպին: Մասնավորապես, վերջերս տեղեկություններ էին տարածվել, որ ՀՖՖ-ն մտադիր է Ավանի ակադեմիայի կեսն առանց վճարի՝ նվիրատվությամբ տրամադրել «Արարատ-Արմենիային»: Նշված միջադեպից հետո, սակայն, գործընթացը կարող է սառեցվել:
Ավելին, «Արարատ-Արմենիան» «Նոայի» հետ մայիսի 16-ին կայանալիք «չեմպիոնական» խաղից առաջ կարող է զրկվել մարզվելու համար համապատասխան խաղադաշտ ունենալու հնարավորությունից: