Պարզվեց էս 3,5 տարին, ինչ ԵՄ հետ բանակցությունները նախաձեռնվել ու ընթանում էին, ահագին ժողովուրդ ոտքով ձեռքով կողմնակից էին նախագահի/վարչապետի վարած քաղաքականությանը ԵՄ հետ։ Բայց մի բարի խոսք ասող չկար։ Հենց Հայաստանը ստիպված եղավ վերադառնալ ռուսական վեկտորին, պարզվեց բոլորը կողմ էին նրան ինչը կարող էր տալ Եվրոպան։

Հասկանալի է մի քանի բան.
1. Անցյալը գովելը հեշտ է, նոստալգիան՝ հաճելի։ Մենք երբեք չենք գովերգում գործող իշխանությանը։ Գործողը միշտ ամենավատն է, ազգը քայքայող, պետությունը քանդող, գռփող, թալանող։ Նախկինը մեր աչքերում դառնում է փորձառու, տրամաբանող, ծանրակշիռ կարծիք արտահայտելու իրավունք ունեցող։ Գովում ես գործողին՝ ծախվել ես։ Քննադատում ես՝ ձեռք ես բերում հեղինակություն։ Գործողի հրաժարականից հետո ցիտում ես նրան՝ ձեռք ես բերում հեղինակություն։ Նոր եկած գործողների մասին ոչ թե բարի, այլ չեզոք խոսք ես ասում՝ ծախվել ես նորերին 

2. Մաքսային միությանը հիմա դեմ ենք, բայց դատելով նախորդ տարիներին արտահայտած քննադատության տարափից ու հետագա իրականությունից, որ պարզվեց, որ բազմաթիվ մարդիկ կողմ էին վարած քաղաքականությանը, լռիվ տրամաբանական է եզրակացնել, որ հիմա էլ բազմաթիվ մարդիկ կողմ են Մաքսային Միությանը միանալուն, բայց նույն կերպ լռում են, ինչպես նախկինում լռում էին ԵՄ կողմնակիցները։

3. Մեր լրատվական դաշտը՝ չորրորդ իշխանությունը չի արտահայտում իրական ժողովրդի կարծիքը, ցանկությունները, տենդենցենրը, որ կան հասարակության մեջ, քանի որ լուսաբանում են միայն «դեմ» ուղղությունը՝ սիրողական խոհանոցային լրագրություն ստեղծելով, ու խորացնելով հասարակական խուճապը ընթերցողների մոտ, ովքեր օր օրի համոզվում են, որ երկիրը կործանվում է, աշխարհը փուլ էլ գալիս, մասոններն էլ հեսա շուտով կգրավեն աշխարհը 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել