Ծանոթացա մի շարք լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարությանը՝ լրագրողների հանդեպ կիրառված բռնությունների ու ճնշումների վերաբերյալ։
Ես նույնպես դատապարտում եմ նման դրսևորումները, երբեք դա չեմ արդարացրել և մշտապես հրապարակավ քննադատել եմ: Միևնույն ժամանակ անհասկանալի է, թե ինչ նպատակով է խեղաթյուրվում և աղավաղված մեջբերվում իմ քաղաքական խոսքը, որի ամբողջ իմաստը նույնպես գեղարվեստական ձևով ԱԺ ամբիոնից ներկայացված նման դեպքերի, բարքերի անթույլատրելիությունն էր, նույնիսկ դրա մասին մտածելու անթույլատրելիությունն էր, նույնիսկ ամենաէմոցիոնալ, ջղային և նյարդային իրավիճակում գտնվող մարդու համար:
Անկախ նրանից, թե այս մանիպուլյացիան իմ հանդեպ արվել է դիտավորությամբ, թե արվել է անգրագիտության հետևանքով, այն իրենից ներկայացնում է զրպարտություն, ոչ մի կապ չունի իմ ասածի հետ և ներկայացվելով որպես ենթադրություն՝ փորձ է կատարվում ինձ վերագրել բաներ, որոնք ոչ միայն չեն ասվել, այլ, հակառակը, քննադատվել են իմ կողմից: Խիստ դատապարտելի ոչ պրոֆեսիոնալ արարք եմ համարում նման գործելաոճը և կոչ անում զերծ մնալ նման արատավոր դրսևորումներից, որոնք արժեզրկում և անլրջացնում են թե՛ հեղինակներին, թե՛ հրապարակված տեքստը:
Իսկ հայտարարության մեջ իմ ասածների վերաբերյալ ենթադրություններ անելուց առաջ, եթե դրանք իրոք այդքան անհասկանալի են, մշտապես կարելի է որևէ ձևով կապ հաստատել ինձ հետ՝ ճշտելու, առավելևս, որ դրա փորձը վաղուց կա:

Նյութի աղբյուր՝ https://t.me/AlenSimonyanonline/70
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել