Tert.am-ը գրում է.

ՌԴ-ում ձերբակալված «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան էջում նախ լուսանկար էր հրապարակել մեկուսարանից ու գրել․

«Նիկոլ ես անպայման գալու եմ քո հետևից»։

Ավելի ուշ նա սև մեկ գրառում է արել իր նկատմամբ քրեական գործի մասին․

«Ի՞նչ հիմքով ազատ արձակվեցի։

Այո, հայաստանյան իշխանության պատվերով աշնանը իմ նկատմամբ կարվել էր քրեական գործ  հակաիշխանական կոչեր անելու համար։ Հայտարարվել էր հետախուզում, ՀՀ իրավապահները դիմել են ՌԴ իրավապահներին և, միջպետական համաձայնագրի շրջանակներում, ՌԴ֊ում հայտարարվել է դաշնային հետախուզում, որի շրջանակներում իմ նկատմամբ գործողություն իրականացվեց։

Զարմանալին այն է, որ ինձ արտահանձնելու համար պահանջվող նութերը ՀՀ իրավապահների կողմից նախ չտրամադրվեցին ՌԴ իրավապահներին, այնուհետև հարցմանն ի պատասխան ՀՀ֊ից պաշտոնապես խնդրեցին միջոցներ չձեռնարկել և չարտահանձնել, որի հիմքով և ազատ արձակվեցի։ Հավանաբար ԱԱԾ֊ում գիտակցում են շինծու ցործի անհեթեթությունն ու հետևանքները։ Միաժամանակ տեղեկատվական դաշտ են նետվում իմ նկատմամբ ՀՀ֊ում այլ հոդվածներով քրեական գործեր հարուցելու մասին լուրեր։ Բնականաբար կեղծիք է։ Նիկոլ ես անպայման գալու եմ քո հետևից»։

Հիշեցնենք, որ ՌԴ-ում ձերբակալվել է նախկին պատգամավոր, «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը։

Այս մասին Tert.am-ին հայտնել էր ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը: 

Նա նշել էր, որ Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ հետախուզում էր հարուցվել  ՀՀ ՔՕ 442 հոդվածի հատկանիշներով` այն է պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել