Armsport.am-ը գրում է.
Հայաստանի սամբոյի հավաքականներն 9 մեդալով են ավարտել ելույթները Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում:
Հայաստանի ներկայացուցիչներից հաղթողի կոչմանն արժանացել է մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգում հանդես եկող Մայիս Ներսիսյանը:
64 կգ քաշային Նարեկ Դալլաքյանը, 98 կգ քաշային Արսեն Խանջյանը, ինչպես նաև մարտական սամբոյի 98 կգ քաշային Արման Ավանեսյանը և 54 կգ քաշային Արփինե Մնացականյանն արժանացել են փոխչեմպիոնի կոչմանն ու նվաճել են արծաթե մեդալներ:
58 կգ քաշային Կարեն Սարգսյանը, 59 կգ քաշային Սրբուհի Հովակիմյանը, ինչպես նաև մարտական սամբոյի 71 կգ քաշային Մհեր Մերջանյանն ու 88 կգ քաշային Ավետիք Պողոսյանն արժանացել են բրոնզե մեդալներին ու կանգնել են պատվո հարթակի երրորդ աստիճանին:
Նյութի աղբյուր՝ https://armsport.am/488838/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել