Tert.am-ը գրում է․
Առջևում ոստիկանական զորքեր են, կարմիր բերետներով են այս անգամ ու չգիտեմ, թե ինչ գործառույթ ունեն իրականացնելու:
Այս մասին երթի ժամանակ հայտնել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Մեր խնդիրն է, որ որևէ ձևով կոնֆլիկտ չլինի: Վստահ եմ, որ մեր մեջ ահագին ներդրված անձինք կան, որ այդ կոնֆլիկտը ստեղծեն: Եթե որևէ մեկը որևէ ձևով՝ շիշ կնետի կամ մեկ այլ բան կանի, ապա իրենց մարդն է:
Հստակ իրենց մարդն է, որ բերել դրել են այս խաղաղ մարդկանց մեջ, որպեսզի խառնեն իրար ամեն ինչ: Հետևում ենք բոլոր այն քայլերին, որոնք մենք անում ենք: Վերստին կրկնում եմ, եթե որևէ մեկը գոռաց, ճչաց,աղաղակեց կամ ինքնաստեղծ սադրեց ու հայհոյանք տվեց, ուրեմն իշխանության կողմից ներդրված մարդ է»,- ընդգծեց Բագրատ Սրբազանը:
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2024/05/06/bagrat-srbazan/4119762
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել