«Հայ Հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն, որը կոլացիայից դուս գալով հանդես է գալիս, որպես ընդդիմություն, մի այնպիսի ընդդիմություն, որ կապ չունի թե իշխանությունը ինձ ծրագիր կներկայացնի, իրենք մեկա համաձայն չեն: Եթե հիշում եք մեր հասարակության մեջ կային այդպիսի կուսակցություններ ու կուսակցապետեր (Ինձ թվում է անուններ տալու կարիք չկա, բոլորն էլ գիտեն նրանց):
Բոլորի մոտ հարց առաջացավ՝ «Չհասկացա, բա Անկախը Դաշնակների անունները տալուց, հանկարծ ինչի հիշեց էտ կուսակցություններին»:
Բա պատասխանեմ: ՀՀ դաշնակցության անդամ Վահան Հովհաննսիյանը կնշանակվի Դաս իստ Ֆանտաստիշ-ում ՀՀ-ի լիազոր և արտակարգ դեսպան: Այ ստեղ ասում ես հոպաաա՜՜՜:
Եթե չեմ սխալվում սա այն մարդն է, որը ասում էր, որ մի քանի իշխանության ներկայացուցչի դալաններում կծեծեն ու ոնց հասկանում եմ ինքն էլ է մանրից սկսում որդեգրել. «Դալանում ինձ էլ ծեծեք, բայց մի պաշտոն տվեք» հանրահայտ լոզունգը:
Հոպա՜՜ նամբըռ ԹՈՒ... ««Մենք ապրելու ենք մեր երկրում» արտագաղթի կասեցման դեմ» ծրագիր, որը փորձում է իրականացնել ՀՅԴ-ն : Երևի Վահանին հենց էտ առիթով են «գործուղում» Գերմանիա, որ ինքը դեղից մարդ մուրդ հավաքի ու հետ բերի մեր երկիր կամ էլ պարոն Հովհաննսիյան ջանը դեռ տեղյակ չի էտ ծրագրից ու բանից բեխաբար առաջինը ինքն ա լքում Երկիրը:
Ասածս ինչա, ինձ թվում է, շուտով մեր այս ծարահեղ ընդդիմադիր կուսակցությունը երևի այ սենց ընդդիմադիր-ընդդիմադիր ՔԱՐՏՈՒՂԱՐ-ի մի երկու պաշտոն ստանա:



