Hraparak.am-ը գրում է․
Ազատ գյուղի զինվորական կացարանում այրված զինծառայողների ծնողներն ու հարազատները հերթական բողոքի ակցիան են իրականացնում կառավարության շենքի դիմաց։
«Զուտ ծնողի խղճի համար էս գործը տնենց էլ չկարողացան բացեն։ Կրկնում եմ, որ զուտ ծնողի խղճի համար, որովհետև մենք մեր կորցնելուը արդեն կորցրել ենք։ Մինչև ամսի 10-ը իրանց ժամանակ, որ կալանքի տակ վերցնեն ում որ պետք է։ Ես չեմ ուզում հիմա անուններ տալ, բայց կարող եմ անուններով էլ ասել, ուղղակի որոշ բաներ հաշվի առնելով չեմ ասում»,-քիչ առաջ ասաց հարազատներից մեկը։
«Եթե ամսի 10-ին եթե մենք գնացինք դատարան ու պարզեցինք, որ որոշ մարդկանց նկատմամբ կալանքի հետ կապված գործողություններ չեն եղել, մեզ միանալու են մեր մնացած ծնողները։ Այսօր բոլորով չենք եկել։ Հավաքվելու ենք այստեղ հարազատներով, երեխեքի ընկերներով, ընկերուհիներով և այլն։ Շատ մեծ քանակությամբ գալու ենք , գալու ենք ու շատ մեծ անհարմարություններ ստեղծենք իրենց համար։ Իսկ այսօր մենք եկել ենք պահանջով, մենք այսօր չենք եկել ճանապարհ փակելու կամ այլ բանի համար»- ասաց նա։