Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին։
Ընկած Գետաշեն, Շահումյան, Մարտակերտ, շրջափակված Ստեփանակերտ, թշնամու հետ համեմատած եւ քանակով, եւ ռազմական առումով տոտալ անհավասարություն։
Ելքի բացակայությունը, ուզած, թե չուզած, ստիպեց անել անհավանականը տոտալ հաղթանակ տոնել։ Մի կողմ թողնենք հաղթանակից հետո Հայաստանի քաղաքական ղեկավարության կողմից մեջքից հասցված հարվածը։
Հիմա Հայաստանն է նույն վիճակում ու կորուստները լինելու են այնքան, մինչեւ որ ստիպված չլինենք մոբիլիզացնել ու անել անհնարինը։ Գուցե մեզանից հետ դա են սպասում սա պլանավորումները, ստեղծում են մի մղձավանջ, որ ստիպված լինենք քայլ կատարել։ Մինչեւ չանենք, սա անվերջ շարունակվելու է։
Այն ժամանակ Արցախում կատարված ամենադժվար քայլը Կեւորկովին երկրից հանելն էր։ Նույն խնդիրը հիմա Հայաստանում է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/stepan.danielyan/posts/pfbid0nfFfAq6tPmaWmyke1kqBG6p6rHZumd5UA8fSnpuXN7rLK6Mym6QeoYaDxhMiDLpCl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել