ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին:
Գոնե հրապարակայնորեն մի արեք նման բաներ: Աշխարհը լսում ու կարդում է ձեզ, ու համապատասխան կարծիք կազմում ողջ ժողովրդի մասին:
Ձեր կառավարիչի ազգադավ գործունեությունից ամաչելու փոխարեն՝ հող հանձնելն ու երկրի ապագան թուրքերից լիարժեք կախման մեջ դնելու քարոզ ե՞ք անում:
Չմոռանաք, որ պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը՝ մեղսակցություն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել