«Ես ձեր տան տղեն եմ, չեմ կարա ձեզ խաբեմ»,-հայտարարել է Նիկոլը Կիրանցում՝ խոսելով ունեցած ծրագրերի, հայ-ադրբեջանական ապագա եղբայրության վերաբերյալ իր պլանների մասին:
Նիկոլն ակնհայտորեն փոխել է իր տակտիկան. եթե նախկինում փորձում էր տավուշցիներին վախեցնել վերահաս պատերազմով, սպառնում ու բորբոքվում, ապա հիմա, ըստ երևևույթին, սեփական «իմիջմեյքերների» խորհրդով որոշել է փոխել մոտեցման տատիկան՝ միամիտ աչքեր անելով:
Բայց արդյոք Նիկոլի «տնեցիները» օբյեկտիվորեն ունե՞ն որևիցե հիմք՝ նրան վստահելու, հավատալու: Ակնհյատորեն՝ ոչ: Ինչո՞ւ, որովհետև իրենց աչքի առաջ ունեն Արցախի օրինակը. իշխանությունը վերցնելիս Նիկոլը խոստանում էր մինչև վերջ տանել արցախյան պայքարը, մինչդեռ հետո պետք է կանգներ ու կոչ աներ իջեցնել նշաձողը, իսկ դրանից առաջ էլ պատերազմով հանձնեց հողերը թուրքերին, որ իրեն դավաճան չասեն հանկարծ:
Նիկոլը պաթոլոգիկ ստախոս է, «սուտ» ու «Նիկոլ» բառերը վաղուց հոմանիշներ են դարձել, և մարդ ուղղակի պետք է կատարյալ անուղեղ լինի, որ Նիկոլի որևէ խոսքին վստահի:
Անկասկած, տավուշցիներն ունեն բավարար խելք՝ չընկնելու Նիկոլի թակարդն ու չկրկնելու արցախցիների ճակատագիրը: