ՔՊ-ական Աղազարյան Հովիկը, խոսելով Ադրբեջանի հետ սահմանազատման թեմայի շուրջ, առիթը բաց չի թողել՝փառաբանելու իր սյուզերենին: «Փաշինյանի ուժը կայանում է նրանում, որ նա այն ղեկավարներից է, որ երբեք չի ասում՝ «Առաջ», նա միշտ ասում է «Իմ հետևից»: Նա հարվածները վերցնում է իր վրա, թուքումուրը վերցնում է իր վրա և ներկայանում ժողովրդին ու խոսում նրա հետ: Փաշինյանը, լսելու ընդունակություն ունենալով, ժողովրդի հետ զրույցներում կարող է ճշտումներ մտցնել՝ այս կամ այն հարցի հետ կապված»,-մեծարել է Հովիկը Նիկոլին:
Թե ինչու է Աղազարյան Հովիկն առիթ-անառիթ փառաբանում Նիլկոլին, պարզ է. չլիներ Նիկոլը, ո՞ւր էր լինելու Հովիկը: Բայց հարց է առաջանում՝ Նիկոլին փիառելիս Աղազարյան Հովիկը ընտրո՞ւմ է բառերը, թե ուղղակի ասում է մտքին եկածն ու հետո գլխին տալիս:
Օրինակ՝ Հովիկն իրեն հարց չի՞ տալիս, թե «Առաջ»-ի փոխարեն «Իմ հետևից»-ըորպես նիկոլական սկզբունք մատուցելն ի՞նչ դրական ազդեցություն կարող է ունենալ Նիկոլի վարկանիշի աճի տեսանկյունից: Հաշվի առնելով Հայաստանի ներկայիս ընթացքը, այն աղետաբեր կորուստները, որոնք բերել է Հովիկի լիդեր Նիկոլը, «Իմ հետևից»-ը դարձել է անդունդ տանող անկման խորհրդանիշ: «Իմ հետևից»-ը չի ենթադրում առաջադիմություն, նոր ձեռքբերումներ կամ նվաճում, այլ ենթադրում է կույր առաջնորդություն,որի պտուղները քաղում ենք հիմա:
Ինչ էլ ասի-չասի Նիկոլի վասալը, իրականությունը,իհարկե, դրանից չի փոխվում.վերջին 6 տարում Հայաստանը, Նիկոլի հետևից գնալով, անդունդն է գլորվում, մինչդեռ որոշ անուղեղ ՔՊ-ականներ միլիոններ են դիզում՝ ադրբեջանական գերության մեջ դրանք վայելելու համար՝չհասկանալով,որ թուրքն առաջինը հենց իրենց է մաշկելու որպես դասպոտենցիալ դավաճանների համար: