Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ
14. «Ծնկները՝ ուսերիդ» դիրքով սեքսով զբաղվելիս, համոզվիր, որ զուգնկերուհիդ լավ է ծալված: Այսինքն, եթե զուգընկերուհու երեսը լավ սեղմված է իր իսկ որտքերին, նա ոչինչ չի տեսնում ու դժվարությամբ է շնչում, ուրեմն դու ամեն ինչ շատ ճիշտ ես արել:
15. Չմոռանաս նրա վզին հսկայական կապտուկ թողնես կրքոտ համբույրի միջոցով:
16. Եթե քաջարի կրծկալի վաղճանը ցանկալի տպավորություն չթողեց զուգնկերուհու վրա, ապա կծեք նրա կտուկը: Այս կերպ, դուք կմիանաք տղամարդկանց այն կուռ բանակին, որը վստահ է, որ կանանց խելքը գնում է, երբ իրենց մարմնի այդ մասը կծում են 2 տարեկանից բարձր արական սեռի ներկայացուցիչները:
17. Չմոռանաս վարվել նրա կրծքի հետ՝ ինչպես նորածինը: Կարևոր է հիշել, որ այդ ընթացքում պետք է նաև ճպճպացնել ինչպես նորածինը և այդժամ, կարող ես վստահ լինել, որ այդ կինը կերդվի, որ էլ քեզ հետ մեծական խաղեր չի խաղա:
18. Երբեք մի ամաչիր հայհոյախոսություն օգտագործել՝ սեռական ակտի ժամանակ: Արա դա շատ ու հաճախ՝ մարմնի մասերը ու բուն պրոցեսսի առանձին դրվագները նկարագրելիս: Ինքդ հաշվիր, թե որքան է հավանականությունը, որ քո զուգընկերուհին մտնում է կանանց այն 7 տոկոսի մեջ, որոնց դա չի հիասթափեցնում:

19. Չմոռանաս չոր խալու վրա սեքսով զբաղվելու առավելությունների մասին: Սա շատ երիտասարդացնող պրոցեդուրա է, որովհետև ընկերուհուդ ծնկներն ու արմունկները կքերվեն ու շփումից թեթև այրվածքներ կստանան՝ ասես փոքր ժամանակ:
20. Պատռիր նա ներքնազգեստը մռնչոցով: Սիրելի կրծկալի վախճանը նա ըստ արժանավույնս կգնահատի:
21. Նրա մարմնին կրեմ քսիր ու սառը ելակներ շարիր, որոնք հենց նոր սառնարանից ես հանել: Հիշիր, որ ննջարանում այդ ժամանակ ջերմաստիճանը չպետք է լինի 15 աստիճանից բարձր, որովհետև միայն այդ ժամանակ նախշը իդեալական տեսք կունենա՝ կապտող մաշկի ֆոնի վրա:
22. Երբ վերջացնես ելակով ու կրեմով ընկերուհուդ սառչող մարմինը զարդարելը, հրաժարվիր ուտել այդ ամենը՝ ասելով, որ դու հատապտուղների նկատմամբ ալերգիա ունես և ընձեռնիր նրան այդ ամենի հետ հետագա անելիքի որոշման իրավունքը:

22. Եթե դու պատահաբար սափրված չես, ապա դա ուղղակի հրաշալի է: Պարզապես չմոռանաս հնարավորինս հաճախ քո ծածկող երեսը քսել նրա մարմնի նուրբ հատվածներին՝ հատկապես կրծքերին ու վզին:

23. Սեքսից անմիջապես հետո շրջվիր մեջքով դեպի զուգընկերուհիդ ու քաղցր քուն մտիր: Բոլոր այդ հիմարությունները, որոնք հետևում են սեքսի ավարտից հետո՝ գրկախառնությունները, մելամաղձոտ խոսակցությունները և քնքշանքները, այսպես ասած շատ են գնահատվում կանանց կողմից, իսկ ոմանք էլ դա համարում են սեքսի ամենահաճելի մասը, այնպես որ հետևողականորեն խուսափիր դրանցից:
24. Չմոռանաս հարցուփորձ անել աղջկան, թե արդյո՞ք նրան դուր եկավ ձեր... շփումը և արդյո՞ք նա հեշտանք ունեցավ այդ ընթացքում: Կարող ես ավելի խորացնել հաջողությունը՝ խնդրելով գնահատական տալ ձեր հմտությանը՝ 10 բալանոց սանդղակով:
25. Եվ վերջապես... հուսով եմ, դու հասկանում ես, որ այս ողջ ընթացքում քեզ կատեգորիկ արգելվում է հանել գուլպաներդ, իսկ որ դրանք բուրումնավետ էլ լինեն ձեռքի հետ, ապա ամեն ինչ վստահաբար կստացվի այնպես, ինչպես դու էիր ուզում:



