Համացանցը հեղեղված է տարբեր նյութերով, որտեղ բազմաթիվ խորհուրդներ են տրվում, թե ինչպես լինել սեքսուալ գիգանտ, այդ իսկ պատճառով, եկեք բազմազանության համար նայենք նաև այն խորհուրդները, որոնք կօգնեն հնարավորինս հիասթափեցնել կնոջը՝ սեքսի ժամանակ: Մյուս կողմից էլ, եթե այնուամենայնիվ Ձեզ չի լքում հաջողված սեռական կյանք ունենալու խորհուրդների կարիքը, ապա պարզապես գործեք ճիշտ հակառակ կերպով, ինչ խորհուրդ է տրվում այս գրառման մեջ:
Ցավոք սրտի, կանայք այնքան տարբեր են, որ բացարձակապես անհնար է մշակել սեքսի ինչ որ ունիվերսալ բանաձև, որը բոլորին հարամար լիներ: Որաշ կանայք աշխարհում ամենաշատը սիրում են, երբ իրենց կոպերն են համբուրում, մյուսին դուր է գալիս, երբ իրեն ճիպոտով են խփում, իսկ երրորդ տիպն էլ կգերադասեր, որ դու ընդհանրապես խելոք աման-չաման լվայիր ու տափակ առաջարկներով չանհանգստացնեիր իրեն:
Փոխարենը, գոյություն ունեն անքակտելի ու մշտապես աշխատող միջոցներ՝ ցանկացած սեռական ակտ ապականելու համար: Դրանց դիմողները կարող են վստահ լինել, որ սեքսից հետո աղջիկը ընկերաբար կսեղմի ձեր ձեռքը, կարեկցանքով կնայի ձեր աչքերի մեջ ու մեկընդմիշտ կհեռանա ձեր կյանքից՝ նախորոք թողնելով տղամարդկանց մոտակա մենաստանի կոնտակտային տվյալները: Մի խոսքով, Ձեզ եմ ներկայացնում 25 ամենաարդյունավետ միջոցները՝ սեքսը հարամ անելու համար:
1. Գոռա և որքան հնարավոր է բարձր: Խոսքը չի գնում տղամարդկանց հատուկ կիսատնքոց-կիսահառաչանքի մասին, որ սովորական է էքստազի պահին և որը խիստ դուրեկան է կանանց մեծամասնության համար: Ո՛չ, պետք է անընդհատ բարձր, ռիթմիկ ու բացարձակապես անիմաստ ձայներ հանել գործընթացի ժամանակ և դա անել այնքան, մինչև անգամ ամենաբթամիտ ու խուլ հարևաններդ հասկանան, թե ինչով ես դու զբաղված:
2. Հարևան սենյակում տատիկ ունենալը փառահեղ գաղափար է, որովհետև տատիկները ինտուիտիվ մակարդակով զգում են, թե երբ է ամենաանհարմար պահը՝ անսպասելիորեն սենյակ մտնելու (ասենք կակտուս ջրելու) համար, իսկ Նյուտոնի 17-րդ օրենքի համաձայն, շատ տատիկների ֆիզիկական ներկայությունը էապես խանգարում է սեռական ակտին:
3. Օրալ սեքսի դեպքում բռնիր զուգնկերուհուդ ականջներից, դրանք ասես բնական բռնակներ լինեն, որոնցով կարելի է կարգավորել պրոցեսսը:
4. Մարդկանց մեծամասնությունը որպես կանոն լավ դաստիարակություն ունի, հատկապես եթե խոսքը գնում է կանանց մասին: Ուստի, մեծ հավանականությամբ նրանք ոչինչ չեն ասի՝ ձեր բերանից կամ թևատակերից եկող տհաճ հոտերի մասին, որպեսզի չվնասեն ձեր հոգեկան ներաշխարհը: Մինչդեռ, հենց այս գոտիներից եկող տհաճ հոտերն են հանդիսանում կանանց ամենաշատը վանող հանգամանքներից մեկը: Այնպես որ, մի մոռացեք սխտոր ուտելու մասին, որը հիրավի փառահեղ լուծում է, որովհետև փոխում է անգամ քրտնքի հոտը և ոչ դեպի լավը:
5. Միսսիոներական դիրքում աստիճանաբար բարձրացնելով ձեր ծունկը՝ հենեք այն զուգնկերուհու ազդրի վրա: Այնուհետև ձեր ողջ քաշը կենտրոնացրեք այդ հատվածի վրա ու շարունակեք Ձեր գործը: Եթե ամեն ինչ ճիշտ անեք, ապա հաջորդ օրը Ձեր զուգընկերուհու ազդրը նախշված կլինի հսկայական կապտուկով, իսկ եթե ավելու ուժեղ էֆֆեկտ եք ուզում, կարող եք ակտի ընթացքում նաև ճանկռոտել ազդրի ներսի հատվածը:
6. «Լսի, բա ո՞ւր են, չեմ կարողանում ոչինչ գտնել» կախարդական ֆրազը ակտից անմիջապես առաջ մեծ հաձողությամբ կարող է բերել դրա չեղարկամանը:
7. Դու հաստատ ծամոնը մատներով քաշած կլինես ու հիշում ես, թե ինչքան է այն ձգվում: Դե, կանանց պտուկների հետ այդպես չի ստացվի, բայց փորձել կարելի է...
8. Լպստել նրա երե՞սը: Իսկ ինչո՞ւ ոչ:
9. Պահպանակը հագնելիս անպայմանորեն ասա, թե ինչքան դու չես սիրում դա, բայց քանի որ ժամանակներնբ այնպիսին են, որ պետք է մտածել առողջության մասին, զգուշանալ ՁԻԱՀ-ից ու սիֆիլիսից և այլն... նման ճառերը կարգավորում են ռոմանտիկ ջերմաստիճանը և սահուն հասցնում են այն 0 աստիճանի... ըստ Կելվինի սանդղակի:
10. Աղջկան պառկեցրու մեջքի վրա այնպես, որ նրա գլուխը կախ ընկնի մահճակալի եզրից: Այդ կերպ նա ավելի շատ ուշադրություն կդարձնի վզի շրջանում ցավային զգաղոցություններին, քան այն այլանդակությանը, որով դու ես այդ պահին զբաղված:
11. Եթե ձեր մահճակալն ունի մեջ կամ պատին կպած է, ապա մի մոռացիր, որ ահավոր սեքսի կարևոր գրավականներից մեկը գլխի վրա ուռուցքի (շիշկայի) առկայությունն է: Դրան ամենահեշտը կարելի է հասնել միսսիոներական դիրքում՝ զուգնկերուհու գլուխը հնարավորինս լավ հենելով մահճակալի մեջքին կամ պատին:
12. Որպեսզի զուգնկերուհին պատահաբար հեշտանքի չհասնի, րոպեն մեկ փոխիր դիրքը և այդ տեղափոխությունների ժամանակ զուգնկերուհին կհասցնի սառչել:
13. Որպեսզի ընդգծեք ձեր կրքի ուժգինությունը, սեղմեք նրա այտեն այնպես, որպեսզի բերանը կտուցի տեսք ստանա: Այդ վիճակում կարող եք նրան հանգիստ ասեք «Ձկնիկս», որովհետև նա չի կարողանա պատասխանել ձեզ, քանի որ այդ վիճակում խոսելն անհնար է:
Շարունակելի...



