Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչների հետ հանդիպմանը Նիկոլը հստակեցրել է, թե որն է իր հայրենիքը: «Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանուն քո հայրենիքի, հանուն քո երկրի: Քո հարգանքն էլ զոհաբերես, անունդ էլ զոհաբերես, երեխեքիդ հոգեկան վիճակն էլ զոհաբերես, ընտանիքիդ հանդարտությունն էլ զոհաբերես, ծնողներիդ բարի հիշատակն էլ զոհաբերես, պապիդ բարի հիշատակն էլ զոհաբերես: Բայց պետք է իմանաս՝ ինչի համար ես դա անում: Ես գիտեմ, թե ինչի համար եմ անում: Ես անում եմ այ, որ այ այս Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ պետություն»,- մասնավորապես՝ հայտարարել է Աննայի մարդը՝ թափահարելով Հայաստանի մակետը:
Տվյալ դեպքում Նիկոլի հայտնած մտքում ավելորդ է «Հայաստանի Հանրապետություն»-ը. չկա մի փաստ, որը կապացուցեր, որ Նիկոլը նման «ինքնազոհողության» է գնացել Հայաստանի, այլ ոչ թե ադրբեջանական հասարակության համար: Թող ցույց տան մի նշույլ, որը կփաստեր, որ Նիկոլի վերջին տարիների վարած քաղաքականության արդյունքում հենց Հայաստանն է շահել, այլ ոչ թե թշնամին: Նիկոլը հայհյոյվել, սեփական կնկան հայհոյանքների ճարակ է սարքել բացառապես մեկ բանի համար՝ հանուն Բաքվի արհեստածին կազմավորման. տարածաշրջանում Ադրբեջանն այսօր դարձել է երեքի մեջ հեգեմոն, Իլհամն էականորեն մեծացրել է իր մանևրայնությունը՝ շնորհիվ 44-օրյայում Նիկոլի օգնությամբ տարած հաղթանակի, նրա, այլ ոչ թե Հայաստանի հետ են հաշվի նստում համաշխարհային ուժային կենտրոնները, նա է դարձել այն շոշոկալդը, որը լիզելու համար իրար կոկորդ են կրծում գերտերութունները: Ո՞ւր է մնում Նիկոլը:
Նիկոլը մնացել է Իլհամի արտաքնոցում, որտեղ նրան փակի տակ է պահում թուրքը՝ ենթարկելով շանտաժի, որ եթե համարձակվի ծպտուն անգամ հանել, կհանրայնացնեն դավաճանական բարաթը՝ Նիկոլի կյանքը կատարյալ դժոխք սարքելով: