Սա մի կողմից՝ բնական, մուս կողմից՝ գուցե ինչ-որ իմաստով անսպասելի տեղեկություն պետք է համարել՝ չնայած նրան, որ օբյեկտիվորեն ռուս խաղաղապահներն Ադրբեջանում մնալու հիմքեր այլևս չունեն: Ի՞նչ է սա, ռուս-ադրբեջանական հարաբերությունների իրական բնույթն արտացոլող իրադարձություն՝փաստող այն մասին,որ իրականում Իլհամը ոչ թե Պուտին, այլ Էրդողանի վասալն է, թե՞ Մոսկվայի կողմից իրականացվող գիտակցված քայլ՝ չմտնելու մի ճահիճ կամ չմնալու մի ճահճում, որտեղից դուրս գալը կարող է հետո ավելի պրոբլեմատիկ լինել: Բայց չէ՞ որ խաղաղապահների դուրսբերմամբ թուլանալու է ոչ միայն Մոսկվայի՝ Ադրբեջանի վրա ունեցած ազդեցությունը, այլև Կովկասում ՌԴ դիրքերն են սասանվելու՝ նկատի ունենալով թե՛ ՔՊ-ական Հայաստանի ընթացքը, թե՛ Վրաստանում ստեղծված իրավիճակը:
Բացառված չէ, որ ՌԴ-ն իր համար կայացրել է դժվար, բայց ռացիոնալ որոշում՝ լքել Կովկասը և մտածել հետ վերադառնալու մասին միայն այն ժամանակ, երբ ստրատեգիական հաղթանակ կտանեն Արևմուտքի նկատմամբ Ուկրաինայում:
Իրականում Մոսկվան հենց հիմա քաղում է իր սխալ որոշումների դառը պտուղները՝ ոչ միայն կապված 2018-ի հեղափոխության ընթացքում բռնած դիրքի, այլև 2020-ի պատերազմից հետո Նիկոլի իշխանությունը փրկելու հետ:
Հուսաք, որ ռուսների դուրս գալուց հետո Ադրբեջանը չի սկսի հայկական սրբավայրերի ու հնամենի հուշարձանների տոտալ ոչնչացումը՝ վախենալով միջազգային հանրություն՝ հանրություն, որ, սակայն, վաղուց կույր է ու խուլ՝ արբեցած Բաքվի նավթի հոտից:
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/487
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել