Դե եթե Բժեժինսկիի~ն է ասում: Ուրեմն իսկապես ինչ-որ բան այն չէ:
Թե չէ Զբիգնեւը, որը աշխարհի քաղաքական ճարտարապետն է, նման <դոսկա> չէր նկարի, որը ոչ այնքան շախմատային, որքան` շաշկու է, որովհետեւ Յանուկովիչը հազիվ էլ շաշկու ձգի:
Օբամայի ռեպետիտոր, եթե ավելի պրագամտիկ` Օբամայի ուսուցիչ, ռաբունի Բժեժինսկին ուրեմն մի բան գիտի, որ ասում ` Ուկրաինան կարող է հետեւել Հայաստանի օրինակին եւ դառնալ ՄՄ անդամ:
Ու սա ամենցավեցնողն է ԵՄ-ի համար, ու Ֆյուլեն մեզանում տխուր էր առաջին հերթին հենց այս պատճառով:
Զբիգնեւը պրգմատիկ իր խելքով /էս քուրմը հեչ չի ծերանում?/ նշում է ամենակարեւոր պատճառը, եթե Ռուսաստանը ցանկանա հարցը կտրուկ դնել, ապա Ուկրաինան խոցելի կդառնա եւ կանդամակցի ՄՄ-ին:
Իսկ ինչ է` աշխարհով մեկ շախմատային պարտիաներ շահած, Արեւելքի փորոտիքը խառնշտորած Զբիգնեւը չգիտի?, որ Ռուսաստանը հենց այդպես էլ կվարվի ու հարցը կտրուկ կդնի, ու չի նայի, որ իրենց Պուտինին Զբիգնեւն ու յուր աշակերտ Օբաման ուզում են սիրաշահել Նոբելյան խաղաղության մրցանակով:
Իսկ եթե ավելի անկեղծ, ապա Ուկրաինայի ՄՄ անդամակցությամբ համ Յուրոփը կդառնա խիստ անհեռանակար, համ էլ էդ դեպքում աշխարհի ու մեր համար կտխրենք` մի հատ շատ ուրիշ ձեւ, որովհետեւ մեր պարագան նուրբ է` ՀԱՊԿ անդամակցությամբ, Ղարաբաղով, քառասունիննամյա ռազմաբազայով, իսկ Ուկրաինան նման <զացեպկաներ> չունի:
Համ էլ <հազար> տարի նարինջների հեղափոխություն էր արել ու ապրում էր յուրոփյան չափորոշիչներով:
Հ.Գ. Էս ամենում միակ մխիթարանքն էն է, որ Էս Զբիգնեւը` աշխարհի <ճարտարապետը> հայ է; Այո, սույն լեհն ունի հայկական արմատներ:
Մեկ էլ որ <անծայրածիր> Ուկրաինայի համամատվում է մեր պստիկ Հայաստանի հետ:
Հա~-յե~ր;



