«Իրավունք» թերթը գրում է. «Տեղի ունեցավ «Շանթ դաշինք» կուսակցության երկրորդ համագումարը, որի ժամանակ Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանն ընտրվեց կուսակցության նախագահի պաշտոնում` առաջիկա երեք տարիների համար: Նա հայտարարեց, որ կուսակցությունը պատրաստվում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին։
«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել Հայաստանի խորհրդարանական հաջորդ ընտրություններին։ Ընտրությունները` կլինեն հերթական, կլինեն արտահերթ, մենք պատրաստվում ենք մասնակցել հաջորդ պառլամենտական ընտրություններին։ Այս ընտրապայքարում մեզ կառաջնորդի Շանթ Հարությունյանը»,-ասաց Շահենը»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել