Armenpress.am-ը գրում է․

 Սինգապուրի վարչապետ Լի Սյանլունը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ իր պաշտոնը կթողնի մայիսի 15-ին։ Վարչապետի պաշտոնում նրան կփոխարինի Սինգապուրի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Լոուրենս Վոնգը։

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՌԻԱ Նովոստի գործակալությունից:

«Ես վարչապետի պաշտոնը թողնելու եմ 2024 թվականի մայիսի 15-ին, և Լոուրենս Վոնգը՝ որպես հաջորդ վարչապետ, երդում կտա նույն օրը: Ես խնդրում եմ բոլոր սինգապուրցիներին, որպեսզի Լոուրենսին ու նրա թիմին ցուցաբերեն լիակատար աջակցություն և աշխատեն նրանց հետ՝ հանուն Սինգապուրի լուսավոր ապագայի»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Լի Սյանլունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել