Անդոնի՝ կիրակի օրը «Ազատությանը» տված հարցազրույցը իսկական խայտառակության է վերածվել. նա փաստացի կասկածի տակ է դրել Հայոց ցեղասպանության փաստը՝ պահանջելով 1,5 միլիոնի անուն-ազգանունները: Մասնավորապես՝ պատասխանելով դիտարկմանը, որ կա մտավախություն, որ Նիկոլը իրական Հայաստանի փիլիսոփայությամբ Ցեղասպանության ճանաչման նպատակներից հեռանալու, հրաժարվելու հիմք է ստեղծում, Անդոնն ասել է՝ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։ «Պարզ է, չէ՞, որ եթե ասում ենք՝ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել և Ցեղասպանության թանգարանի պատը պետք է լրացված լինի այդ ազգանուններով»,-մասնավորապես՝ հայտարարել է ազգադավը:
Սա ոչ այլ ինչ է, քան Նիկոլի նոր քաղաքականության բանավոր արտահայտոթյուն, հիմք՝ միանգամայն տեսանելի ապագայում ապամոնտաժելու Ծիծեռնակաբերդի խորախորհուրդ հուշարձանը: Անդոնը, փաստորեն, կասկածի տակ է դնում Ցեղասպանության փաստը՝ պահանջելով մեկիկ-մեկիկ թվարկել այն հայերի անուն-ազգանունները, որոնք զոհ են գնացել ցեղասպան յաթաղանին, ինչը նշանակում է մեկ բան՝ նա կասկածի տակ է առնում բոլորին հայտնի ու ապացույցների կարիք չունեցող փաստը՝ հիմք ստեղծելով Թուրքիայի կողմից առաջարկվող պատմաբանների հանձնաժողովի ստեղծման, այսինքն՝ Ցեղասպանության փաստը կասկածի տակ առնելուն միտված ծրագրի իրականացման համար:
Հարց՝ ենթադրենք՝ չի հաջողվում 1,5 միլիոնի անուն-ազգանունները ճշտել ու զետեղել թանգարանում, ի՞նչ է դրանից բխում, մի՞թե այն, որ 20-րդ դարասկզբի ողբերգական ու հակամարդկային իրադարձությունները չեն կարող որպես ցեղասապանություն որակվել՝ դրանից բխող բոլոր իրավաքաղաքական հետևանքներով:
Հայաստանը ներսից գրավված է, ուստի բնավ անակնկալ չի լինի, եթե վաղը բոլորիս աչքի առաջ Նիկոլը բռնի ու Ծիծեռնակաբերդը քանդի: Այդ օրն ակնհայտորեն հեռու չէ, եթե պրոցեսը վիրահատական միջամտության չենթարկվի: