Շատ խնդալու ու միաժամանակ ողբալու արդարացմամբ ա հանդես եկել Surenyanը։ Ասում ա. «Հարգելի հայրենակիցներ, նկարը վերցրել եմ Նասայի աստղալուսանկարների հրապարակման էջից, որտեղ նշված չէ, որ նկարը արված է արհեստական բանականության միջոցով»։
Հիմա ուշադրություն. «Նասայի աստղալուսանկարների էջը» իրականում մի խումբ է, որի ադմինը Բանգլադեշի Ռաջշահի քաղաքից ինչ որ մի բանգլադեշցի ջահել է: Մտնում իրա խումբ, հավեսը ինչ տալիս ա, տենց նկարներ ա հրապարակում Հայաստանի բյուջեից էլ աշխատավարձ ստացող մեկը մտնում ու էտ նկարներով հայերին հիմարացնում ա))))
Նասայի աստղալուսանկարների հրապարակման պաշտոնական էջը, որին ցավոք չի հետևում Սուրենյանը, ունի պաշտոնական գալչկա, որով էլ տարբերվում է մնացած ոչ պաշտոնական ու բանգլադեշցիքի բացած կեղծ էջերից։
Սա էսքան լացելու չէր լինի, եթե նման անգրագիտ նկարներ տարածեր ոլորտի հետ կապ չունեցող ինչ որ մի անկապ մարդ, այլ ոչ պետբյուջեից դրա համար աշխատավարձ ստացող մի պետի տեղակալ։
Սա Նասայի աստղալուսանկարների հրապարակման պաշտոնական էջն է.
Սա Նասայի աստղալուսանկարների հրապարակման պաշտոնական էջն է.
Սա՝ Սուրենյանի աղբյուրը.
Որի ադմինը սա է
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/pfbid0EmzVBHwWswUUFzrwZ9MGeXXt72BrKGZYPqopMRmL4j7D9Y8cZqyHFdySEZ4gyVSCl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել