Hraparak.am-ը գրում է.

Երգչուհի, ոճաբան Անահիտ Սիմոնյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է տեսանյութ եւ գրել․

«Ուզում եմ պատմել մի փոքրիկ պատմություն և զգուշացնել խարդախության մասին: Իմ մերսման և մարմնի կորեկցիայի մասնագետին համացանցից գնված անծանոթ համարից գրել են WhatsApp-ին: Ներկայացել են իմ անունից, գլխավոր նկարին դրել են նույն նկարը, որը դրված է իմ WhatsApp-ում և անունը նշել են Անահիտ Սիմոնյան:

Մասնագետին գրել և խնդրել են ուղարկել իմ տեսահոլովակները մերսման ընթացքից, քանի որ «Ես Ձեզ շատ եմ գովել իմ ընկերուհու մոտ և ուզում եմ ցույց տալ»: Իհարկե, մենք հասկացել ենք, որ խարդախություն է, և ես իմանում եմ այդ ով է կանգնած այս մեղմ ասած անազնիվ քայլի ետևում»,- նշել է նա:

Երգչուհին զգուշացնել է իր ծանոթներին, մասնագետներին և բոլոր ընկերներին, որ նա արդեն երկար տարիներ է նույն հեռախոսահամարն է օգտագործում, չի ունեցել ուրիշ հեռախոսահամարներ և երբեք չի ունենա:

«Եվ այն մարդիկ, որոնք այդքան ուզում են հասանելիություն ունենալ իմ տեսահոլովակներին և նկարներին, խորհուրդ կտամ մի բան՝ հանգստացեք և ապրեք միայն ձեր կյանքով, դուք ինձ հետաքրքիր չեք, ես ձեզ չեմ ճանաչում և ճանաչել չեմ ցանկանում, ես ձեզ ուղղակի խղճում եմ, որովհետև ինչքան դուք չունեք ձեր անձնական կյանքը, ինչքան վատ եք ապրում, որ գնացել եք նման քայլերի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/c31f18acaa0c24fe0f787e14a18cc4d9

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել