Հայաստանի վերաբերյալ Նիկոլի կործանարար թեզերի մոդելները ըստ ժամանակացույցի: Չոր փաստեր.
2018 թ. - մոդել «Նոր Հայաստան»
2 տարի անց պատերազմ բերեց, պարտություն գրանցեց, տվեց մոտ 5.000 զոհ, 10.000-ից ավել վիրավոր, կազմաքանդեց բանակը, բանավոր պայմանավորվածությամբ հանձնեց Արցախի պաշտպանական շրջանները՝ թողնելով զուտ Բերձորի ճանապարհը, Արցախին տվեց կարգավիճակի անորոշություն և ստեղծեց լղոզված բանակցային գործընթաց:
2021 թ. - մոդել «Հայաստանն ապագա ունի, Արցախն ապագա ունի»
2 տարվա ընթացքում Սոթքում, Ջերմուկում և Տեղ գյուղում ունեցանք հարյուրավոր զոհեր, վիրավորներ և նոր գերիներ, ինքնիշխան տարածքի ահռելի կորուստ, Արցախի վերաձևակերպում Լեռնային Ղարաբաղի, Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման հայտարարություն, Արցախի և անկլավների ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, արդյունքում կարճատև պատերազմ, հարյուրավոր զոհեր, Արցախի հայաթափում, Ադրբեջանի կողմից նոր տարածքների հանձման պահանջ, Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանադրության փոփոխության պահանջ, ազգային ու պետական սիմվոլների փոփոխության պահանջ, պատմության դասագրքերի վերափոխում և նոր պատերազմի ամենօրյա սպառնալիքներ: Ռուսաստանի հետ փլուզված, իսկ Արևմուտքի հետ անհասկանալի և անիրատեսական հարաբերություններ:
2024 թ. - մոդել «Պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան»
Իրական ու վերջնական կործանման հետհաշվարկը մեկնարկեց...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rubenmkhitaryangyumri/posts/pfbid02WVgBvhvqdqWH38joPUkdvB6MXh4ftDutjrajDfAgEvv3zmCjoojNJ28NGiMS792fl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել