Այս մարդն ադրբեջանցի է, Իլհամին նվիրված մուսուլման առաջնորդ, ուստի միանգամայն բնական է, որ նման հայտարարությամբ կարող էր հանդես գալ՝ թշնամուն վայել բառապաշարով:
Ողբերգությունը Փաշազադեի հայտարարությունը չէ, այլ՝ այն, որ նրա խոսքերում նկատվում է ՔՊ-ի ազդեցությունը, լեքսիկոնը. հենց Հայաստանը քանդողներն են, չէ՞, եկեղեցուն ու հայրենասիրական ուժերին մեղադրում ռևանշիզմի համար, իսկ Նիկոլն էլ՝ ԱԺ ամբիոնից հայտարարում՝ ոչ միայն Արցախը, այլև Հայաստանի տերիտորիաներն են Ադրբեջան և վերջ:
Սեփալան գլխին մի կոպեկի խելք ունեցող ցանկացած մեկը կհասկանա ողբերգության այն տիտանական մասշտաբը, որի մեջ հենց հիմա գտնվում է Հայաստանը. երբ ոխերիմ թշնամուդ ու իշխանություններիդ խոսույթը դառնում է նույնը, ընտրված թիրախները՝ նույնական, հասկանում ես, թե որքան խորը փոսում է հայտնվել Հայաստանը, որից դուրս գալու ճանապարհ, այնուամենայնիվ կա. 2024-ին պետք է գա Նիկոլի իշխանության վերջը, որ հառնեն Հայաստանն ու Արցախը, հակառակ դեպքում վաղը Ալլահշուքյուրը կարող է դառնալ բոլորիս հոգևոր առաջնորդը՝ Նիկոլի «բարձր» հովանու ներքո:
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/456
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել