Մասնավորապես՝ «Ազատության» հետ զրույցում Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի «Ընդլայնված Եվրոպա» ծրագրի տնօրեն Մարի Դյումուլենը (սա այն պաշտոնյաներից է, որոնք ամենուղիղ առնչությունն ունեն խնդրին), խոսելով Հայաստանի՝ ԵՄ անդամության թեկնածության խնդրի վերաբերյալ, հայտարարել է.«Կարծում եմ, որ այս քննարկումը մի փոքր վաղաժամ է՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի, Մաքսային միության անդամ է և չի կարող այդքան հեշտությամբ դուրս գալ այդ կազմակերպություններից, ինչը լիովին վաղաժամ է դարձնում ԵՄ հնարավոր թեկնածության քննարկումը»: Իսկ ահա հարցին՝ Հայաստանի համար կա՞ հնարավորություն դառնալու ԵՄ թեկնածու երկիր,նա պատասխանել է. «Սրանք երկարաժամկետ պարտավորություններ են, որոնց մասին Հայաստանը պետք է ուշադիր մտածի՝ այդ ճանապարհով գնալուց առաջ: Բայց դա չի նշանակում, որ Հայաստանն անելիքներ չունի ժողովրդավարական բարեփոխումների և ժողովրդավարությանն ու եվրոպական արժեքներին ավելի մեծ հանձնառության առումով: Եվ սա նաև մի բան է, որի վրա Եվրամիությունը ցանկանում է աշխատել Հայաստանի հետ, բայց, հավանաբար, տարբեր գործիքներով՝ ոչ միայն ընդլայնման հեռանկարով, այլև առկա համագործակցության գործիքներով, որ ԵՄ-ն ունի»:
Եվրոպացի պաշտոնյան ասում է՝ զուր հույսեր մի՛ փայփայեք ու Եվրոպայից ավելոդրդ, չարդարացված ակնկալիքներ մի՛ ունեցոք. Եվրոպայում ոչ ոք չի այրվում Հայաստանին ԵՄ կազմում տեսնելու ցանկությունից՝ անկախ նրանից, թե հայաստանյան գրանտակերներն ինչեր են բստրում՝ Հայաստանը ՌԴ-ից պոկելու ճանապարհին:
Ընդ որում՝ Դյումուլենի հայտարություններից ստեղծվում է այնպիսի տպավարոթյուն, որ եթե Հայաստանը, այնուամենայնիվ, որոշի չհեռանալ ՌԴ-ից ու չգնա արկածախնդրության, ապա նույն Եվրոպան ըմբռնումով կվերաբերվի դրան՝ առանց հիստերիկ շարժումների կամ շանտաժի. ԵՄ-ն չունի իրական ցանկություն՝ հասնելու Կովկաս՝ անկախ նրանից, թե որ եվրաչինովնիկը որ պահին ինչ է բարբառում:
Ցավն այն է, որ ՌԴ-ից Հայաստանը պոկելու հարցում շատ ավելի շահագրգիռ է ոչ թե Արևմուտքը, այլ Թուրքիայի գործակալաական ցանցը՝ Հայաստանում՝ Նիկոլի գլխավորությամբ. հաշիվ ունեն տալու ու իրենց չնչին գոյությունն իրենց տերերի առջև իմաստավորելու՝ թքած ունենալով այն օբյեկտիվ իրականության վրա, որի հետ հաշվի էնստում Եվրոպան սեփական ծրագրերը կազմելիս կամ քայլ կատարելիս:
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/448
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել