Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ. 

5.  Ապահովագրություն աստերոիդներից/ասուպներից


Երբեմն լուրերով հեռարձակում են հաղորդումներ, որոնցում լուսաբանվում են այն վտանգները, որոնք կարող են առաջանալ աստերոիդի ու Երկիր մոլորակի բախումից: Աստերոիդի հարվածի հետևանքները կարող են շատ սարսափելի լինել: Քանի որ նման բախումը հնարավոր է, ըստ որոշ գիտնականների` անգամ հավանական, որոշ ապահովագրական ընկերություններ պատրաստակամ են փոխհատուցել այդ աղետի հետևանքով առաջացած վտանգները:  Ամբողջ խնդիրն այն է, որ եթե ինչ-որ աստերոիդ բախվի Երկիր մոլորակին, հազիվ թե որևէ ապահովագրական ընկերություն փրկվի այդ աղետից, որպեսզի կարողանա փոխհատուցել մարդկանց կրած վնասները, ոչ էլ այդ մարդիկ ողջ կլինեն, որպեսզի ստանան փոխհատուցվող գումարը: Անշուշտ, հնարավոր է, որ լինի այնպիսի մետեորային հարված, որի հետևանքով ողջ աշխարհը չի ավիրվի: Այդ դեպքում ապահովագրության այս տեսակը գուցե օլգտակար լինի աղետից փրկվածների համար:  

4.   Քրիստոսի խնամքի հետ կապված ապահովագրություն


Սա կատակ չէ: Ժամանակին ապրում էին քույրեր, ովքեր օգտվել են մի ապահովագրական ծառայությունից, որն իր վրա պատասխանատվություն էր ստանձնել փակել իրենց  երեխային խնամքի հետ կապված ծախսերը, եթե հանկարծ քույրերի հետ ինչ-որ դժբախտություն պատահեր: Զարմանալին այն է, որ այս քույրերը կարծում էին, թե իրենցից մեկը պետք է ընտրվեր Հիսուս Քրիստոսին ծնելու համար:  Նրանք հավատացած էին, որ Քրիստոսի երկրորդ գալուստից առաջ իրենցից մեկը պետք է հղիանար և ծներ Քրիստոսին: Այս քույրերը չէին հավատում,  որ երկրորդ գալստյան ժամանակ Քրիստոսը երկնքից է իջնելու:  Այս ապահովագրական ծառայությունը տրամադրող ընկերության ներկայացուցիչը նշել է, որ բազմաթիվ բողոքներ ստանալուց հետո իրենց ընկերությունը հրաժարվել է սպասարկել քույրերին: Սա իրոք ապշեցուցիչ դեպք է: Ախր եթե իրոք հավատացյալ ես և կարծում ես, թե դու ես ընտրվելու Քրիստոսին ծնելու համար, ապա ի՞նչն է խանգարում հավատալ, որ առանց ապահովագրական ընկերության էլ Աստված կհոգա քո ծախսերը:

3.  «Գերաստղ» աշխատակիցների ապահովագրություն


Ցանկացած բիզնեսում կան աշխատակիցներ, որոնք այնքան լավ են տիրապետում իրրենց աշխատանքին, որ անփոխարինելի են համարվում: Նրանք ասես իրենց ընկերության «գերաստղը» լինեն:  Այս աշխատակիցները հոգում են, որպեսզի բիզնեսն անխափաան կերպով առաջ ընթանա և  շահութաբեր լինի: Այսպիսի աշխատակիցների կորուստը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ գործատուների համար: Այս աշխատակիցների` աշխատանքից դուրս գալու հետ կապված վնասները կասեցնելու  (կամ գոնե նվազեցնելու) համար որոշ կազմակերպություններ օգտվում են «աստղ-աշխատակիցների» ապահովագրությունից: Նրանց համար բիզնեսի առաջընթացն ապահովելու լավագույն տարբերակն աշխատակիցների ապահովագրումն է:


2.  Ապահովագրություն գերբնական հարձակումից


Եթե հաճախ եք կինոնկարներ դիտում կամ գեղարվեստական գրականություն ընթերցում, ձեր մտքով հավանաբար անցած կլինի, որ վամպիրներ, մարդագայլեր և այլ հրեշներ իրականում գոյություն ունեն:    Կան բազում մարդիկ, ովքեր հավատում են ուրվականների և դևերի գոյությանը:  Եթե դուք իրոք հավատում եք, որ ինչ-որ ուրվական կամ վամպիր կարող է սպանել ձեզ, կգտնվեն ապահովագրական ընկերություններ, որոնք ձեզ կապահովագրեն այդպիսի դժբախտությունից: Ապահովագրական ընկերությունից փոխհատուցում ստանալու համար ձեր հարազատները պարզապես պետք է ապացուցեն, որ ձեզ խոշտանգել է ինչ-որ ուրվական կամ հրեշ:  Բավականին պարզ մեխանիզմ է գործում: Անշուշտ, կարող է և այնպես պատահել, որ ձեր և վամպիրի կամ ուրվականի միջև սիրավեպ սկսի: Այդ դեպքում դուք կարող եք օգտվել սիրո ապահովագրությունից (տես հոդվածի առաջին մասը):  Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ ուրվականները միայն սենյակի իրերն են խորհրդավոր կերպով տեղաշարժում և լույսերի առկայծումներ առաջացնում: Այնուամենայնիվ, երբեք չեք իմանա, թե ինչ կարելի է ակնկալել գերբնական արարածներից, ուստի ավելի լավ է ապահովագրվել: Ապահովագրության այս դասին է պատկանում նաև այլմոլորակայինների կողմից առևանգման դեմ ապահովագրությունը: Այո, եթե ձեզ երբևէ հաջողվի խույս տալ այլմոլորակայինների մոտից, ապա ապահովագրական ընկերությունը կփոխհատուցի ձեր վնասները: Սուրբ Լոուրենսի գործակալությունը նոր հաճախորդների համար գրանցման առցանց համակարգ է ստեղծել, որը թույլ է տալիս նաև այս ապահովագրությունից օգտվելու առցանց դիմում լրացնել: Մի այլ Եվրոպական ծառայություն հաղորդել է, որ իրեն հաջողվել է վաճառել շուրջ 30,000 այդպիսի ապահովագրական փաթեթ: Ո՞վ գիտե, գուցե այլմոլորակայինները որպես թիրախ ընտրում են հենց եվոպացիներին:    

1.  Հարսանեկան ապահովագրություն

Հարսանեկան արարողության հետ կապված ծախսերն այնքան շատ են, որ հարսանեկան ապահովագրությունը մեր օրերում այլևս տարօրինակ չի դիտարկվում: Դեռ ավելին, շատերի համար ապահովագրության այս տեսակն ուղղակի անհրաժեշտություն է: Եթե հարսանեկան միջոցառման վրա ծախսում եք տասնյակ հազարավոր դոլարներ, դուք հավանաբար կցանկանաք ապահովագրված լինել հարսանիքի հնարավոր ձախողումներից (օրինակ` անսպասելի հեղեղ կամ կատաղած զոքանչ, ով դեմ է ձեր ամուսնությանը):   Ըստ «Fireman’s Fund» ապահովագրական գործակալության` հարսանեկան ապահովագրությամբ փոխհատուցվում են միայն ֆինանսական ծախսերը: Սա նշանակում է, որ եթե օրինակ` հարսնացուն կամ փեսացուն հանկարծ կորի, ապահովագրական ընկերությունը ոչ մի փոխհատուցում չի տրամադրի դրա համար:  Սակայն եթե օրինակ, հարսանեկան արարողության ժամանակ ցունամի սկսվի, դուք կարող եք հետ ստանալ ձեր ծախսած գումարները: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել