Հոդվածի առաջին ու երկրորդ մասերը
Վերջին շրջանում ավելի ու ավելի շատ մարդու համար սերիալների դերասանուհիներն ավելի մտերիմ են դառնում, քան իրենց ընկերուհիները: Հիրավի, հեռուստացույցի հետ անդադար շփումը հրաշքներ է գործում և անգամ միջակ արտաքինով աղջիկը, ում պարբերաբար ցույց են տալիս հեռուստացույցով, կարող է ցակությունների առարկա դառնալ: Այդ իսկ պատճառով, սերիալների դերասանուհիները ասես սիրուհիդ կամ կինդ լինեն ինչ որ առումով, իսկ այսօր ես Ձեզ վերջապես կներկայացնեմ 25 ամենասեքսուալ սերիալային հերոսուհիների 5 ամենա-ամենաներին:
5. Մորենա Բակկարին

Մորենան իր վրա էր կրում էրոտիկ ծանրաբեռնվածությունը մի շարք հայտնի սերիալներում, այդ թվում նար «Լուսատտիկ» և «Օտարը՝ կողմնակիցների մեջ» սերիալներում: Նրան երկու անգամ առաջադրել են «Սատուրն» մրցանակին՝ «Այցելուները» սերիալում խաղացած իր դերի համար:
4. Եվա Լոնգորիա

Չնայած նարն, որ արդեն մեկ տարուց ավել է անցել, ինչ ավարտվել է «Հուսահատ տանտնտեսվարուհիները» սերիալի ավարտից, մեզ առաջվա պես հուզում ու գրգռում են Եվայի քաղցր ձայնը, մուգ շագանակագույն աչքերն ու թուխ մաշկը: Ի դեպ, Եվան երեք քույրերից միակն է, ով ունի նման նախանձելի արտաքին տվյալներ, ինչի պատճառով նա փոքր ժամանակ վստահ էր, որ իրեն որդեգրել են:
3. Քեյլի Քուոքո

Նայյելով Քեյլիին, անհնար է չնկատել նրա դեկոլտեի խորը... տաղանդը, բայց մենք հավատում ենք, որ դա չէ, որ դարձրել է նրան սեքս-սիմվոլ: «Մեծ պայթյունի տեսությունը» սերիալի երկրպագուների մեջ ասեկոսեներ են շրջանառվում, որ Փեննիին մարմնավորող դերասանուհուն փնտրելուց առաջ, սերիալի պրոդյուսերները հատուկ բանաձև են մշակել՝ իդեալան թեկնածուին որոշելու համար և այդ բանաձև կարծես թե աշխատել է:
2. Քրիստինա Հենդրիքս

Եթե քեզ չի հետաքրքրում լավ սյուժեն ու 1960-ականների Նյու Յորքի մթնոլորտի դետալավորված նմանակումը, ապա «Խելագարները» սերիալն այնուամենայնիվ արժի դիտել զուտ մենակ Քրիստինայի համար: Արդեն 6 եթերաշրջան շարունակ նրա մարմնավորված հերոսուհին՝ Ջոանը, հանդիսանում է հենց այն թալիսմանն ու պատճառը, որը սերիալին անմարելի ռեյթինգ է ապահովում: Սերիալի ողջ ընթացքում նա կամ շատ հեզաճկուն պառկած է բազմոցին, կամ փրկում է ընկերությունը սնանկ դառնալուց, իսկ երբեմն էլ համատեղում է այդ երկու զբաղմունքները: Բացի դրանից, նա շատ գեղեցիկ ու սեքսուալ կին է՝ անկրկնելի խարիզմայով:
1. Էմիլիա Քլարք

Ահա և թագուհին, ով նաև բոլոր սերիալների ամմենասեքսուալ հերոսուհուն է մարմնավորում: Ողջ աշխարհը ճանաչեց Էմիլիային բացառապես շնորհիվ «Գահերի խաղը» կուլտային սերիալում կանաչաչյա Դեյեներիս Տառգարիենի դերի համար: Սա նրա առաջին լուրջ դերն էր հեռուստատեսությունում, բայ ի՜նչ դեր...
Կարծում եմ, որ այնուամենայնիվ արդար է այս շքերթում առաջին հորիզոնականը շնորհել նորեկի, որովհետև այս շքերթում հաջողության գրավականը ոչ թե կարիերան էր, ոչ էլ անգամ մեր անձնական նախասիրությունների, այլ օբյեկտիվ իրականությունը, որն այս համտեքստում արտահայտվում է կադրում մերկ ու մտահոգ հայտնվելու շնորհքով: Եվ այսպես, հաղթող է հռչակվում Էմիլիա Քլարքը:



