Ցուցակի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ
Մեր օրերում սերիալների դերասաններն իրենց ավելի անկաշկանդ են պահում, քան կինոդերասանները: Ինչպե՞ս կարելի է չգնահատել դա: Եվց այսպես, շարունակում եմ ներկայացնել ձեզ 25 ամենասեքսուալ սերիալային դերսանուհիներից ցանկը.

15.  Քեթլին Ռոբերտսոն 

25 самых сексуальных актрис сериалов. Часть вторая

Մեր ցուցակում Քեթլինի հայտնվելը պատահական չէ: Ռոբերթսոնի՝ «Բոսս» սերիալում քանդված բլուզով քարտուղարուհու դերի շնորհիվ, մենք հեռուստացույցը սկսեցինք բաց աչքերով նայել և մի քիչ էլ ու մենք կսկսեինք նաև լսել, թե ինչ են այնուամենայնիվ խոսում հերոսները, բայց ցավոք սրտի, սերիալի ցածր ռեյթինգի պատճառով, մենք ընդամենը երկու եթերաշրջան կարողացանք ավելի մոտիկից ծանոթանալ Քեթլինի բարեմասնություններին:

14. Սամմեր Գլաու 
25 самых сексуальных актрис сериалов. Часть вторая

Սամմերի դերսանական կարիերան ուղղակի ապացույցն է այն բանի, որ աղջիկներն ու ֆանտաստիկան կարող են համադրելի լինել: «Լուսատտիկ» սերիալում Սամերը խաղում է հանճարեղ ու անկանխատեսելի տելեպատի դեր, ով սիրում էր օտար մոլորակների վրա զբոսնել ոտաբոբիկ: Իսկ արդեն «Տերմինատոր. պայքար ապագայի համար» սերիալում Սամմերը հանդես եկավ որպես պատմության ամենասեքսուալ կիբորգ, որին մենք երբևէ տեսել էինք հեռուստացույցով:

13. Պաս դե լա Ուերտա 
25 самых сексуальных актрис сериалов. Часть вторая

«Ընդհատակյա կայսրություն» սերիալում իր դերից բացի, Պասը հայտնի է ալկոհոլային խմիչքների նկատմամբ տածած թուլությամբ և մարդկանց առջև հագնված հայտնվելու շնորհքի ի սպառ բացակայության համար (ընդ որում, նա ուշադրություն չի էլ դարձնում 7 վիրահատությունների արդյունքում գոյացած սպիերին), իսկ նրա անբարոյական արարքներից ամենատպավորիչը թերևս մուրացկանից մանրադրամ գողանալու անհաջող փորձն է:

12. Ջենյուարի Ջոնս 
25 самых сексуальных актрис сериалов. Часть вторая

Դժբախտաբար, «Խելագարները» սերիալի վերջին երկու եթերաշրջաններում Ջենյուարու հերոսը՝ Բեթթին, էականորեն գիրացել է և մղվել է երկրորդ պլան, բայց մենք դեռ հիշում ենք, թե ինչպես էինք «Pause» ստեղը սեղմում հեռակառավարման վահանակի վրա, ամեն անգամ, երբ կադրում հայտնվում էր շիկահեր տանտնտեսվարուհին...

11. Հիթեր Գրեհեմ25 самых сексуальных актрис сериалов. Часть вторая

Շատ կինոքննադատներ մինչ օրս չեն կարողանում մոռանալ Հիթերի մասնակցությունը «Թվին Փիքս» սերիալում, բայց դա բնավ էլ ամենահետաքրքիր դրվագը չի նրա դդերասանական կարիերայում: Օրինակ հայտնի է, որ հանուն «Բուգի ոճի գիշերներ» ֆիլմում նորաթուխ պոռնոաստղի դերի, կաթոլիկական դաստիարակություն ունեցող Հիթերը համաձայնվեց նկարահանվել մերկ տեսարաններում, ինչի արդյունքում ծնողները հրաժարվեցին իրենց դուստրից:

10. Ջեննիֆեր Էնիսթոն 
25 самых сексуальных актрис сериалов. Часть вторая

Ջեննիֆեր Էնիսթոնին հանգիստ կարելի է կինոինդուստրիայի վաստակավոր վետերան կոչել: «Ընկերներ» լեգենդար հեռուստասերիալի բոլոր մասնակիցներից միայն նրան հաջողվեց անցում կատարել դեպի մեծ կինո: Նա հաջողացրեց նաև ամուսնանալ Բրեդ Փիթի հետ ու իր աստղը ստանալ Փառքի Խճուղու վրա: Մի քանի տարի առաջ Ջեննիֆերը հեղափոխեց սեքսուալության մասին մեր պատկերացումները՝ խաղալով սեքսուալ մտահոգված ատամնաբույժի դեր «Անտանելի բոսսերը» ֆիլմում:

9. Քոբի Սմոլդերս 

25 самых сексуальных актрис сериалов. Часть вторая

«Ինչպես ես հանդիպեցի ձեր մայրիկին» սերիալում բավականին աննկատ հայտնվելուց հետո, Քոբին անսպասելիորեն հայտնվեց «Վրիժառուները» բլոքբասթերում և գերի ընկավ կոմիքսային կինոներին: Շուտով նա կհայտնվի էկրաններին նոր երկու բլոքբասթերներում, ինչպես նաև «Վահան» սերիալում: Նրա հաջողության գրավականը հավանաբար անկրկնելի քունքոսկրերն են ու պարզ կանադական գեղեցկությունը:

8. Օլիվիա Ուայլդ 
25 самых сексуальных актрис сериалов. Часть вторая

Ինչպես հավանաբար արդեն տեղյակ եք, «Բժիշկ Հաուսը» սերիալում նույնանուն հերոսը Օլիվիայի հերոսուհուն անվան փոխարեն կոչում էչ «13-րդ», ինչը սակայն չխանգարեց, որպեսզի 2009 թվականին Օլիվիա Ուայլդը ճանաչվի մոլորակի ամենասեքսուալ կինը, իսկ հիմա էլ զբաղեցնի պատվավոր տեղն այս շքերթում:

7.  Միշել Տրահտենբերգ 
25 самых сексуальных актрис сериалов. Часть вторая

Իր քսանյոթ տարեկան տարիքում, այս խիստ դիտարժան դերասանուհին հասցրել է նկարվել բազմաթիվ հայտնի սերիալներում. «Դարմանը», «Բամբասկոտը», «Բաֆֆի»... Սակայն չգիտես ինչու, սերիալներում նրան բաժին էին ընկնում բացառաօպես երկրորդական դերեր, ինչը սակայն ոչ մի կերպ չի խանգարում նրա սեքսուալությանը:

6. Հոլիդեյ Գրեյնջեր 
 Բացի Լուկրեցիա Բորջիայի դերից, հոլիդեյի դերերի ցանկում կարելի է էլի մի քանի պատմական դեր գտնել: Օրինակ վերջերս նա հայտնվեց «Աննա Կարենինայում», իսկ շուտով մենք կկարողանանք ակնդրել նրան «Բոննի և Քլայդ» մինի սերիալում: Անկասկած, սա պայմանավորված է նրա եզակի ու ինքնատիպ գեղեցկությունով, որն ասես իր մեջ ներառած լինի բոլոր անցած դարաշրջանների գեղեցկության իդեալները:

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել