Hraparak.am-ը գրում է.

Գրել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր ապրիլի 4-ին, մեկնարկել է կառավարության հերթական նիստ: Նիստի օրակարգում ընդգրկված է 35 հարց, որից 32-ը զեկուցվող են: Եվս 2 հարց էլ գաղտնի է հանդիսանում: Նա շարունակում է խոսել պետական ստանդարտացման ծրագրի մասին:

«Գնաճը սահմանված շրջանակներում տնտեսության զարգացման և խթան է, և նշան, սա շատ կարևոր արձանագրում է, երկրորդը՝ ստանդարտացնել՝ նշանակում է թանկացնել»,- ասաց Փաշինյանը:

«Եթե չլիներ եվրոպական շուկա արտահանելու թեման, կասեինք՝ ստանդարտը մեր ինչի՞ն է պետք, խմենք, մեռնենք, պրծնենք: Բարեկեցության աստիճանի բարձրացումը նշանակում է կյանքի թանկացում»,- ասել է նա:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել