Նրանք, ովքեր փորձում են հանրության աչքում նսեմացնել 4-օրյայում մեր կերտած հաղթանակը, ի թիվս այլ նպատակների, փորձում են լուծել ևս մեկ հարց. ցանկացած գնով ցանկանում են մարդկանց գլուխը մտցնել այն միտքը, թե «Հայաստան» ու «պարտություն» բառերը ոչ թե հակոտնյա, այլ հոմանիշ եզրեր են:
Նման պրոպագանդան ակնհայտորեն թելադրված է թշնամու կողմից, որի հայաստանյան կամակատարների համար նույնպես քաղաքականապես ոչ ձեռնտու է Ապրիլյան պատերազմը հաղթանակ համարելը՝ հատկապես 44-օրյայում կրած պարտության ֆոնին՝ պարտություն, որն այնքան դժվարամարս է, որ իշխանությունները ցայսօր չեն կարողանում գտնել կատարվածին համոզիչ արդարացում՝ ստիպված լինելով հաճախ հայտնվել ծիծաղելի իրավիճակում:
Խնդիրն այն է, որ եթե հայը կրկին սկսի հավատալ սեփական ուժերին, իսկ Ապրիլյանը դրա համար տալիս է բոլոր հիմքերը, ապա այն զիջողական օրակարգը, որ իշխանոթյուններին պարտադրում են դրսի ուժերը, անհնարին կլինի կյանքի կոչել: Որպեսզի հնարավոր լինի կոտրել որևիցե ժողովրդի կամքն ու հավատը, նախ պետք այդ ժողովրդին ներշնչել թուլություն, անզորության զգացում, պարտության անայլընտրանքայնութան մասին թյուր մտքեր: Միայն այդ դեպքում է հնարավոր դառնում ժողովուրդների կամ հասարակությունների սուբյեկտայնության ոչնացումը, ի հաշիվ նրանց խնդիրներ լուծելը:
Նրանք, ովքեր 4-օրյա պատերազմը հռչակում են՝ պարտություն, կամա-ակամա հենց այս ծրագիրն են սպասարկում: Բայց ամենացավալին այն է, որ սպասարկուները ակամա գրեթե ոչինչ չեն անում՝ գիտակցաբար անցնելով թշնամու կողմը՝ լափամանին հասնելու կամ դրան ավելի մոտ գտնվելու:
Պատասխան են տալու…

Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/425
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել