Միլլերի այս հայտարարությունները ոչ միանշանակ իմաստ են ձեռք բերում վերջին օրերին Կովկասում տեղի ունեցողի լույսի ներքո. Ադրբեջանն ակնհայտորեն պատրավակ է փնտրում՝ Հայաստանի վրա հարձակվելու: Նախ՝ տեղեկատվական դաշտում փորձեցին ինքնադրսևորվել՝ հայտարարելով, թե Հայաստանը զորքեր է մոտեցնում սահմանին, ապա՝ հայտնի դարձավ, որ ապրիլի 1-ին՝ ժամը 22:00-ին, Կութի (Գեղարքունիքի մարզ), ապրիլի 2-ին՝ ժամը 00:40-ին, Տեղի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝նախապես տարածելով կեղծ ինֆորմացիա՝ ՀՀ ԶՈւ նախահարձակ լինելու մասին:
Սա նշանակում մեկ բան՝ Հայաստանին ու նրա ժողովրդին հուզող թիվ մեկ հարցը հենց հայ-ադրբեջանական «խաղաղության գործընթացն» է, այլ ոչ թե ասենք Նիկոլի ժողովրդավարութան թեման: Ամերիկյան կողմի հայտարարություններից բխում է մեկ բան՝ Նիկոլին փորձելու են համոզել ավելի վճռական քայլերի գնալ ՌԴ-ի դեմ՝ վերջնականապես կտրելու ՌԴ պորտն այստեղից: Ըստ երևույթին, կխոստանան տնտեսական աջակցություն, փող ու, որ ամենակրևորն է, ՔՊ-ական իշխանութան հարատևություն: Ահա սա է լինելու Նիկոլի հետ հանդիպման մեխը:
Մինչդեռ առաջնային խնդիրը ներկա պահին Բաքվին զսպելն ու պատերազմ թույլ չտալն է, քանի որ ոչ ոք չունի երաշխիք, որ այդ պատերազմը կարող է լինել կարճատև ու սահմանափակվել ասենք անկլավների ու այլ տարածքների գրավմամբ: Կամ գուցե կա սցենար՝ հենց նման ճանապարհով ՌԴ-ին այստեղից դուրս դնելու. թուրքերը կհարձակվեն, Մոսկվան պատշաճ արձագանք չի տա, Նիկոլը կմեղադրի Մոսկվային պայմանագրային պարտավորություններից հրաժարվելու համար ու կդնի 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարցը:
Իսկ ակնկալել, թե Արևմուտքը կարող է ռեալ աջակցություն ցուցաբերել Հայաստանին, եթե պատերազմ սկսվի, միամտություն է, քանի որ եթե աջակցող լինեին, Արցախում տեղի ունեցածից հետո Ադրբեջանին կպատժեին, բաց Բաքուն նրանց համար թանկ գործընկեր է, որի հետ կապված լուրջ ծրագրեր ունեն:
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/421
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել