Տելեգրամյան «Հետպատերազմ» ալիքում հրապարակված քարտեզում կարմիրով ցույց է տրված Հայաստանի այն խոշոր կտորը, որը բռնազավթված է թշնամու կողմից, իսկ կանաչով նշված են 1990-ականներին բարելավված մեր տարածքները։
Ակնհայտ է, որ վերջիններիս հանձնումը թշնամուն հանգեցնելու է Կիրանց և Բերքաբեր գյուղերի երեք կողմից թշնամական շրջափակմանը և Ոսկեպարի ու Բաղանիսի անմիջական մատույցներում թշնամու հայտնվելուն։
«Բացատրությունը», թե Բաքվի բարբարոսական վարչախմբին այս տարածքների հանձնումը պայմանավորված է նրանով, որ, իբր, ի տարբերություն բռնազավթված մեր տարածքների, դրանք նախկին գյուղեր են, չի դիմանում քննադատության, որովհետև, դիցուք, այսպես կոչված, Ղզլհաջիլի գյուղը հենց թշնամու վերահսկողության տակ է, իսկ հայկական բանակը միայն դրա մատույցներում է, ուստի խոսք է գնում ոչ թե գյուղի, այլ դրան հարող տարածքների հանձման մասին, այն դեպքում, երբ թշնամին չի պատրաստվում դուրս գալ իր կողմից բռնազավթված տարածքից։
Հաջորդ քարտեզներում թշնամական երկու մարտական դիրքերն են Հայաստանից բռնազավթված տարածքում, որոնք սպառնում են Բերքաբերին և, ըստ էության անհնարին դարձնում կրկին մեր տարածքում գտնվող Ջողազի ջրամբարի լիարժեք օգտագործումը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.voskanian/posts/pfbid03vVqjMQxKkPG8pi6vknR5npmpEYjdA3RLQd5Pi29mp5kncaPkzsrBAhR8U27igavl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել