Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ. 

5. Էյվբերի

Avebury Air

Անգլիայի ամենամեծ քարե օղակաձև համալիրը գտնվում է Էյվբերիում: Այն կառուցվել է Մ.թ.ա. 2600 թվականին: Էյվբերին իրենից ներկայացնում է հունջ (բլուրներով շրջապատված կլոր կամ օվալաձև տարածք, որի տրամագիծը սովորաբար լինում է 20 մետր և ավելի) և քարերի շրջանաձև մեծ համալիր, որի ներսում գտնվում են ևս երկու ավելի փոքր քարե համալիրներ:  Հնագետներին չի հաջողվել հավաստի տեղեկություններ պարզել այն մասին, թե ինչ նպատակներով է Էյվբերին օգտագործվել: Նրանցից ոմանք նշում են, որ այն կրոնական ծիսակատարությունների անքակտելի մասն է կազմել, այլոք էլ պնդում են, որ այն կարող էր գործածվել իբրև աստղագիտական օրացուցային համակարգ:

4. Նյուգրեյնջ

Trispiral

Նյուգրեյնջը հինավուրց շրջանաձև բլուր է, որը կառուցվել է Իռլանդիայում Մ.թ.ա. 3200 թվականին: Այն ընդգրկված է UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Այս նեոլիթականն ժամանակաշրջանի հնագույն կառույցը ներկայումս Իռլանդիայի տեսարժան վայրերից է: Նյուգրեյնջի կառուցման համար կիրառվել են քարե սալիկներ, որոնցից յուրաքանչյուրը կշռում է շուրջ մեկ տոննա: Հնագետները չեն կարողացել ստույգ կերպով բացահայտել, թե ինչ նպատակի է ծառայել Նյուգրեյնջը: Ենթադրվում է, որ այն օգտագործվել է իբրև օրացույց, և դրա միջոցով որոշել են ցանքի և բերքահավաքի ժամանակը: Ըստ մի այլ վարկածի` այն օգտագործվել է կրոնական արարողակարգերի նպատակով:

 

3. Լիոս Նա Գրանիսի

Grange-2008A2

Լիոս Նա Գրանիսին (հայտնի նաև իբրև Գրեյնջի Ամրություն) Իռլանդիայի ամենամեծ օղակաձև քարե համալիրն է:  Համալիրն այնպես է կառուցված, որպեսզի ամառային արևադարձին արևն ընկնի անմիջապես համալիրի կենտրոնական հատվածի վրա: Կառույցում օգտագործվցած ամենամեծ քարը կշռում է ավելի քան 30 տոննա:  Տեղի բնակիչները խուսափում են Լիոս Նա Գրանիսի ոտք դնել մայրամուտից հետո. նրանք հավատում են, որ այդ ժամանակ այնտեղ գերբնական երևույթներ են տեղի ունենում:    

2. Բրին Սելի Դի

Bryn-Celli-Ddu-05

Բրին Սելի Դին (թարգմանաբար` «բլուր սուրբ պուրակում» ) տեղակայված է Ուելսի Անգլսի կղզում: Նեոլիթական ժամանակաշրջանում այն իրենից ներկայացնում էր հունջ և քարե շրրջանաձև համալիր, սակայն բրոնզե դարում հունջի վրա մի բլուր կառուցվեց: Տարածված է այն տեսությունը, որ Բրին Սելի Դին օգտագործվել է իբրև գյուղատնտեսական օրացույց, որով որոշվել է ցանքի և բերքահավաքի համար ամենից նպատակահարմար ժամանակը:  

1. Սթոունհենջ

Stonehengesun Alexander Big-1

Աշխարհի ամենահայտնի քարե համալիրը` Սթոունհենջը, կառուցվել է Մ.թ.ա. 1500-3000 թթ: Այն գտնվում է Անգլիայի Վիլթշայր կոմսությունում:  Թեպետ զանազան տեսություններ կան, ոչ ոք ստույգ չգիտի պատմական այս հուշակոթողի սկզբնական նշանակությունը, և այն շարունակում է մնալ աշխարհի ամենախորհրդավոր հանելուկներից մեկը: Սթոունհենջի քարերը կշռում են մինչև 26 տոննա: Սթոունհենջը կառուցողները կարողացել են միայն քարե գործիքներ օգտագործելով կառուցել այսպիսի հոյակերտ կոթող: Շատ քիչ բան է հայտնի Սթոունհենջի կառուցողների մասին, քանզի նրանց մասին գրավոր վկայություններ չկան: Ապշեցուցիչ է, թե ինչպես են նրանք կարողացել տեղաշարժել քարերը: Կա մի վարկած, ըստ որի Սթոունհենջի քարերը բուժիչ ազդեցություն ունեն: Այն ընդգրկված է UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել