Բրիտանական կղզիներում դեռևս պահպանվել են մի շարք ուշագրավ նախապատմական վայրեր: Շատ դեպքերում դրանք անգամ եգիպտական բուրգերից ավելի հին են: Հնագետները տարբեր տեսություններ են առաջ քաշում այն մասին, թե ովքեր և և ինչ նպատակով են կառուցել դրանք, սակայն այդ մասին շատ քիչ հավաստի տեղեկություններ կան:
Այս վայրերը կառուցողները տիրապետել են այնպիսի շինարարական հնարքների և աստղագիտական գիտելիքների, որ անհավանական է թվում, որ այդ ժամանակ ապրած մարդիկ կարող էին այդքան զարգացած լինել: Այդ իսկ պատճառով շրջանառվում եմ տեսակետներ, թե դրանց կառուցմանն աջակցել են այլմոլորակայինները կամ որևէ զարգացած քաղաքակրթություն, ինչպիսին էր օրինակ Ատլանտիսի քաղաքակրթությունը: Մի բան հաստատ է. այս վայրերի շուրջ դարեր շարունակ թեժ բանավեճեր են ծավալվել, և հավանաբար դեռևս երկար ժամանակ այս բանավեճերը չեն մարի:
10
Լոքքրյու

Լոքքրյուն գտնվում է Իռլանդիայում: Այն իրենից ներկայացնում է հնամենի դամբարանների համալիր, որոնք կառուցվել են մ.թ.ա. 3200 թ.-ին: Այս վայրի 30-ից ավելի թմբերը հայտնի են նաև «Վհուկի բլուրներ» անվանումով: Դրանք նեոլիթական մշակույթի զարմանահրաշ նմուշներ են հանդիսանում: Դրանց ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ կառուցողները տիրապետել են աստղագիտական գիտելիքների: Քարերն այնպես են դասավորված, որ արևն ընկնի հիմնական թեքված քարի հետևի պատի վրա:
9
Օլդ Քեիգ

Օլդ Քեիգը քարե կառույցների շրջանաձև համալիր է, որը գտնվում է Անգլիայում: Ժամանակի ընթացքում քարերի տեսքը փոփոխությունների է ենթարկվել, սակայն կարելի է ենթադրել, որ ժամանակին Օլդ Քեիգը բավականին տեսարժան վայր է եղել: Օլդ Քեիգի քարերից մեկը 4.9 մետր բարձրություն ունի և կշռում է 50 տոննա: Այս քարի համար օգտագործված ապառաժը Օլդ Քեիգ է տեղափոխվել հարավ-արևելքից: Սա նշանակում է, որ կառուցողները ստիպված են եղել զառիվայր ճանապարհով մի քանի մղոն բարձրացնել այս հսկայական ժայռաբեկորը:
8
Քալլանիշի քարերը

Հեբրիդյան կղզիներում` Քալլանիշ գյուղի մոտակայքում, գտնվում է մի այլ հոյակերտ օղակաձև քարե համալիր: Տարածված է այն տեսակետը, որ քարերը կերտվել են մ.թ.ա. 2600–2900 թվականներին: Ըստ մի տեսության` Քալլանիշի քարերն օգնել են համալիրը նախագծող ճարտարապետներին ստեղծել օրացուցային համակարգ` հիմնվելով լուսնի դիրքի վրա: Համալիրից դուրս տանող քարե պողոտայից ամռան կեսերին երևում են արևի մայրամուտն ու լիալուսինը: Ո՞վ գիտի, թե ինչ էր անցնում վաղնջական ժամանակների այս շինարարների մտքով, երբ նրանք ամեն գիշեր հետևում էին արևի մայրամուտին:
7
Սքարա Բրեյ

Սքարա Բրեյը քարերով հարուստ նեոլիթական վայր է, որը գտնվում է Շոտլանդիայի Օրկենյան կղզիներում: Այն բնակեցված է եղել մ.թ.ա. 3150-2500 թվականներին:
Լինելով Եվրոպայի ամենակուսական նեոլիթական վայրերից մեկը` այն ընդգրկվել է UNESCO-ի համաշխարհնային ժառանգության ցանկում և ստացել է «Շոտլանդական Պոմպեյ» անվանումը: Սքարա Բրեյը բավականին զարգացած է հին ժամանակների համար: Սքարա Բրեյի յուրաքանչյուր տան բնակարանում պարզունակ տեխնիկայով պատրաստված զուգարաններ կան, որոնց ջրահեռացման հարցը լուծվում է կոյուղու միջոցով: Ո՞վ կպատկերացներ, որ այն ժամանակներում մարդիկ կկարողանան կոյուղի կառուցել: Սքարա Բրեյում հայտնաբերվել են մի շարք ուշագրավ արտեֆակտներ (մշակույթի նմուշներ), այդ թվում` առանձնահատուկ քարից քանդակված գնդեր: Արտեֆակտների վրա, ինչպես նաև ողջ տեղանքով մեկ առկա են ռունիկական գրություններ, սակայն մինչ օրս անհնար է եղել վերծանել այդ գրությունները:
6
Բրոդգարի օղակը

Բրոդգարի օղակը նույնպես գտնվում է Շոտլանդիայի Օրկենյան կղզիներում: Այն ևս ընդգրկված է UNESCO-ի համաշխարհնային ժառանգության ցանկում: Բրոդգարի օղակը մեծությամբ երրորդ քարե շրջանաձև համալիրն է Միացյալ Թագավորությունում: Համալիրի ներսում երբևէ հնագիտական պեղումներ չեն անցկացվել, և գիտական տվյալներ չկան այն մասին, թե Բրոդգարի օղակը որ դարաշրջանի համալիր է: Այնուամենայնիվ, տարածված է այն տեսակետը, որ այն կանգուն է մ.թ.ա. 2500 թ.-ից:
Ալեքսանդր Թոմն առաջ է քաշել այն վարկածը, որ Բրոդգարը և մի քանի այլ վայրեր կառուցողները կիրառում էին չափման ընդհանուր միավոր, որը նա անվանում է «մեգալիթական յարդ» (յարդը չափման միավոր է, որը հավասար է 0,9144 մետրի): Բրոդգարի, Նյուգրեյնջի և Էյվբերիի ներքին եզրերի տրամագիծը 175 մեգալիթական յարդ է կազմում: Այս տեսությունը շատ վիճարկելի է, քանզի հիմնված չէ հավաստի փաստերի վրա:
Շարունակելի...



