«Կրոկուսի» ահաբեկչության նկատմամբ անտարբեր չմնացած Կարեն Ենգիբարյանը, որն օգնել է մարդկանց փրկվել, մահացել է շմոլ գազի ազդեցությունից, հայտնում է «Մաշ» տելեգրամ–ալիքը։


35-ամյա Կարենն աշխատել է արտաքին գովազդ տեղադրող ընկերությունում և ողբերգության պահին գտնվել է «Կրոկուսից» ոչ հեռու։ Համերգասրահի տանիքին ծուխ տեսնելով` նա վազել է դեպի գլխավոր մուտք և սկսել արդկանց տարհանել։

Կարենը տուն է վերադարձել միայն առավոտյան։ Արդյունքում նա ծխահարվել է, և նրա ինքնազգացողությունը հաջորդ օրերին վատացել է։ Ցավոք, նրան փրկել չի հաջողվել։

Երեք տարի առաջ Կարենն ամուսնացել էր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել