Կառավարության էսօրվա նիստն անցավ բավական լարված ու նյարդային՝ միանգամից դեմքի արտահայտությունից երևում էր, որ մի բան էն չի ու տեղը-տեղին գժված վիճակում է։ Դե բնական է, էն ինչ-որ պլանավորել էր շըփ-թըփ անցկացնել, ոնց որ թե էնքան էլ «պլավնի» չի գնում․ մարդիկ բավական կոշտ են արձագանքում էս հանձման ակցիային։
Ինչևէ․ նիստի հիմնական մեխը վերաբերվում էր Արցախին․ ավելին, հիմնական ասելիքն ասեց, սիրտը թեթևացավ։ Ասում է․ «ՀՀ-ում ոչ մի վտարանդի կառավարություն չի կարող գոյություն ունենալ, դրա առկայությունն ուղղակի սպառանլիք է ՀՀ անվտանգությանը»։ Ապա հավելում, թե «բոլորն էլ կարող են գնալ մի սենյակում նստել ու ասել՝ եսիմինչի կառավարություն ենք»:
Ստացվում է, որ ՀՀ անվտանգության թիվ մեկ սպառնալիքը ոչ թե թուրքն ու ադրբեջանցին են, որոնք իրա շատ սիրելի ինքիշանության վրա թքելով 3 տարի է օկուպացրել են ՀՀ սուվերեն տարածքը և չեն էլ պատրաստվում դուրս գալ, այլ Արցախից եկած «ինչ-որ ուժեր»(ձևակերպումն իրենն է)։ Սեփական վախերի մութ աշխարհում ապրելով՝ անհասկանալի դավարդրություններ փնտրողը մարդկանց փորձում է մոլորեցնել ու հակահարցախյան հերթական դոզան տալ՝ դեմոնիզացնելով վերջիններիս։ Տավուշի հանձնվող հատվածը, որն ինչ-որ տեղ կարող էր որպես խաղարկային գործիք ծառայեցեր ադրբեջանցիքի հետ «բազարներում», ուղղակի օրը ցերեկով փաթեթավորած նվիրում է։ Նիկոլն ամեն ինչ անում է, որ Հայաստանի ներսում ատեն արցախցիներին՝ ինչի համար էլ նրանց ներքաշում է ամենատարբեր ինտրիգային կոմբինացիաների մեջ։ Դե, իսկ են, որ Արցախը Նիկոլի համար միշտ էլ եղել է «եսիմինչ» դա հայտնի ճշմարտություն է, ստեղ ինքը բացարձակ անկեղծ էր:
Ակնհայտ է, որ հակաարցախյան այս հայտարարությունն իր մեջ խորքային ենթատեքստեր ու շղթայական հետևանքներ կունենա, որի թիրախում հերթական անգամ կհայտնվեն Արցախն ու արցախցին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/pfbid02jaF14CoayqLhcJwWPgMcashQeQMYvxnGboeQahUwkm9RoGP6t5cWikGKW8LuVbDml
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել