«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը։
Երևանում մարտի 28-ի ցերեկը, 29-ին, 30-ի գիշերը, 31-ին, ապրիլի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 10-13մ/վ արագությամբ:
Հանրապետության տարածքում մարտի 28-ի ցերեկը, 29-ին, 30-ի գիշերը, 31-ին, ապրիլի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, մարտի 30-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ:
Արևադարձային լայնություններից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում մարտի 29-ից
ապրիլի 1-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, ապրիլի 1-ին հանրապետության հովտային գոտիներում, այդ թվում նաև` Երևանում ցերեկային ժամերին հասնելով +20․․․+22 աստիճանի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.surenyan/posts/pfbid0CYZyrRnZyEEcvVRwZvArz9DQU283kqTS5bAakdrayBoRcDbcjVC7LfmDmT5q4GPTl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել