Տեղյակ չեմ` մերոնցից մարդ մասնակցում է?, թե` ոչ:
Նալբանդյանը կարծես Յուրոփ է մեկնում, իսկ Սերժ Սարգսյանը` Մոսքոու:
Լավ, կարծում եմ` մերոնց բացակայությանը Բանկի Մունը, Ռոհանին ու Օբաման մի կերպ կդիմանան:
Կարեւորը, սակայն, էն է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում ներկայացվելիք`Բանկի Մունի սիրական քիմական զենքի մասին զեույցն ահագին, այսպես ասած, <չեզոք> է, ու հեչ չի հասկացվում` ով է զարինը դրել ռումբի ծայրին ու կրակել. Ասադը?, թե ապստամբները;
Կարելի է? կարծել, որ բացի նրանից, որ ԱՄՆ-ի մոտ դժվար է ստացվում Սիրիայի դեմ ագերսիան, վերջինս չի կարողանում համոզել յուր Կոնգրեսին/ իսկ եթե անկեղծ` ասեմ. ոչ մի խնդիր ամերիկյան քաղաքականությունն ու Օբաման չունեն Կոնգրեսում, պարզապես ադպես էր պետք, ու Կոնգրեսը <նա նետ> արեց Բարաքին, որովհետեւ դեռ ժամը չէ` Սիրայի ռմբահարման/:
Մյուս կողմից էլ ԱՄՆ-ը ցանկանում է ընտելացնել Ռուսաստանին ու յուր Պուտինին:
Չկասկածեք, քիմիական զենքի մասին առաջարկն ընդունելուց հետո, կարող է եւ Նոբելի ենթարկել Պուտինին` մրցանակ տալ, ինչպես Գորբոչովին:
<Նադո Ֆեդյ>. առաջնահերթությունից ելնելով:
Բայց այս ամենում ամենահետաքրքիրը կլինի Ռոհանիի /Իրանի նախագահ/ եւ Օբամայի <պատահական>` խիի~ստ պատահական հանդիպումը ՄԱԿ-ի միջանցքներում:
Այ, էդ ժամանակ արդեն Բարաքը ավելի հետաքրքիր կդառնա` Պուտինին մի հարյուր կետով թողնելով ստվերում: 
Թազա դոսկա բացելու ու նոր շախմատային պարտիա սկսելու պահով: 
Վասն ղեկավարելի ու անղեկավարելի քաոս:
Ժդյոմս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել