Ես հասկանում եմ, որ Սիրիայում քիմիական զենքի կիրառման հարցով զեկույցում չի նշվել մեղավոր կողմը, քանի որ՝
1. Բարդ է օրեր անց որոշել, թե ով է եղել արձակել կրակը այն իրավիճակում, երբ չկա հստակ պատերազմական սահմանագիծ
2. ԱՄՆ ճնշումը ոչ մի դեպքում չնշելու Սիրիայի զինյալներին որպես մեղավոր չափազանց մեծ է

Բայց համոզված եմ, որ նման իրավիճակում պետք է նշված լինի տեղի բնակչության՝ տուժածների, տուժածների բարեկամների, տեղացիների կարծիքները, թե ինչպիսի համոզմունք ունեն նրանք։ Եթե սա էլ չլինի զեկույցի մեջ, ապա Բան Կի Մունն էլ գա, փորձի հետ համոզել, չեմ հավատա, որ ՄԱԿ հատուկ խումբը կեղծիքի չի գնացել՝ կոծկելու զինյալների կերած հերոսությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել