Սովետի ժամանակ ադրբեջանցիները ստանդարտ սխեմա ունեին հայկական տարածքները իրենցով անելու։
Սկզբից խնդրում էին սահմանամերձ արոտավայրերը համատեղ օգտագործել։
Հետո հովիվը գալիս վրան էր դնում ռազմավարական կարևոր կետում (բարձունք, գետի հուն և այլն), ոտավորվում էր, ընտանիք-բարեկամներին էր բերում։
Հետո շատանում էին, ասում էին մեզ բարեկամների հետ շփման համար փոստ ա պետք, իսկ փոստի առկայությունը ենթադրում ա բնակավայրի գրանցում։
Հայկական տեղանունը թարգմանում էին ադրբեջաներեն, բազմանում էին տարածքում արագ տեմպով ու սկսում տարածքից ճնշումով հանել տեղացի հայերին։
Հետո վերացնում էին պատմա-մշակութային կոթողները, որ հայկական հետքն էլ չմնա։
Ու այդ ամենը միտումնավոր էր արվում։ Այդ սողացող էքսպանսիայի մասին նույնիսկ Հեյդար Ալիևն է խոստովանել լրագրողների հետ զրույցում։
Հիմա ցանկացած մեկը, ումից կլսեք, որ դա ադրբեջանական հողեր են, պիտի հանձնենք, զուտ իմացեք, որ շարունակում ա Հեյդար Ալիևի ծրագիրը և ռետրանսլյացիա է անում թշնամական քարոզչությունը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anzhela.elibegova/posts/pfbid02LjXGmNbABGZs6rvu1nbkec8cgsoJiFzJisk56dkgdRc77egt4fkJrhqYgzvTV8A1l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել