Hraparak.am-ը գրում է.
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը լքել է Վինձորի պալատը և մեկնել անհայտ ուղղությամբ։ Այս մասին գրում է Mirror-ը։
Ըստ հրապարակման, Քեյթն ամուսնու՝ արքայազն Ուիլյամի և երեխաների՝ 10-ամյա արքայազն Ջորջի, 8-ամյա արքայադուստր Շառլոտայի և 5-ամյա արքայազն Լուիի հետ միասին ուղղաթիռով թռչել են անհայտ ուղղությամբ։
Ենթադրվում է, որ նրանք ուղեւորվել են Նորֆոլկի իրենց կալվածք՝ Անմեր Հոլլ, որտեղ կանցկացնեն Զատկի տոները:
Ավելի վաղ Ուելսի արքայադուստրը հայտարարել է, որ վիրահատությունից հետո իր մոտ քաղցկեղ է հայտնաբերվել և որ այդ մասին նա պատմել է երեխաներին։
Նրա խոսքով, իրեն և իր ամուսնուն՝ արքայազն Ուիլյամին, «ժամանակ է պետք երեխաներին հանգստացնելու և պատշաճ կերպով բացատրելու համար», ուստի հունվարին նա հետ է կանգնել իր պարտականություններից:
Մարտի 10-ին արքայադուստրը սոցցանցերում լուսանկար է հրապարակել՝իր որդիների և դստեր հետ։ Արքայազն Ուիլյամի կինը ընտանեկան լուսանկարով շնորհավորել է երկրպագուներին Մայրության օրվա կապակցությամբ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/4b726984c6f4704008684486350b071f
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»