ԱԺ-ում Անդոնը, փորձելով ցույց տալ, թե իբր Հայաստանի իքնիշխանության ու տարածքային ամբողջականության մեծ ջատագով է, պնդել է, թե Հայաստանից մեկ հողակտոր անգամ չի հանձնվելու թուրքերին, քանի որ «այն ինչ մերն է՝ մերն է»:
Միանգամից հարց է առաջանում՝ իսկ ո՞րն է մերը: Հարցն այս կարող է որպես նոնսենս հնչել, սակայն երբ վերլուծում ես իշխանությունների վերջին տարիների վարքը, անմիջապես պարզ է դառնում, որ իրականում հարցը ոչ միայն հիմա, այլև հետագայի համարմ ևս ակտուալ է մնում՝ հաշվի առնելով ՔՊ-ական իշխանության էությունը: Օրինակ՝ 2021-ին նույն անկլավները Նիկոլը հռչակում էր՝ Հայաստան, դրանից առաջ Արցախն էր Հայաստան, իսկ հիմա պարզ չէ, թե առհասարակ ինչ է Հայաստանը, քանզի Նիկոլի պատկերացումներում մեր երկիրը վիրտուալ տիրույթում է գտնվում, իսկ որպեսզի վիրտուալից տեղափոխվի իրական դաշտ, Իլհամից «կադաստրի թուղթը» պետք է ստացվի: Քանի դեռ գեղեցկուհի Մեհրիբանը Հայաստանին կադաստրի թուղթ չի տվել, նման անվամբ եկիր գետնի վրա դե յուրե գոյություն չունի:
Անդոնի համար մեկ է՝ ինչ է ասել Հայաստան, այն վիրտուալ է, թե՝ իրական: Կարևորն այն է, որ շարունակի մնալ պաշտոնի, որ աչքը գոնե ինչ-որ կերպ կշտացնի. տասնամյակներ ի վեր սրան-նրան է աչք տվել, հիմա եկել է ժամանակը, որ իրեն աչք տան ու նախանձեն: